Ապարտհեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղահանված գունամորթների բնակավայրերից մեկը
Զգուշացում Նաթալ լողափին՝ այն մասին, որ տվյալ լողափը նախատեսված է միայն սպիտակամորթների համար
1960 թ. մարտին Շարփվիլում ապարտհեյդի զոհ գնացածներին պատկերող գունանկար

Ապարտհեյդ (անգլ.՝ Apartheid), մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ռասայական սեգրեգացիայի, խտրականության և ճնշման քաղաքականություն, որ ընդհուպ մինչև 20-րդ դարի 90-ականները Հարավաֆրիկյան Հանրապետության կառավա­րությունն իրականացնում էր բնիկ աֆրիկացիների և ոչ-եվրոպացի այլ բնակ­չության նկատմամբ[1][2]։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1994 թվականին անցկացվեցին հանընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքներով այդ երկրում ձևավորվեց ռասսայականության վրա չհիմնված առաջին կառավարությունը[3]։

Բնութագիր և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարտհեյդը բնորոշվում է որպես սպիտակամորթների՝ ավտորիտար քաղաքական մշակույթի վրա հիմնված գերիշխանություն, որը պետական մակարդակով խրախուսում էր հարավաֆրիկյան բանտու ժողովրդի և ոչ սպիտակամորթ այլ բնակչության նկատմամբ սանձազերծված հալածանքները՝ ի շահ ազգային փոքրամասնություն կազմող սպիտակամորթ հարավաֆրիկացիների[4] Թեև ապարրհեյդի վերացման վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է, այդուհանդերձ՝ տնտեսության և հասարակական հարաբերությունների բնագավառներում դրա դրսևորումները մինչև օրս էլ շարունակում են զգացնել տալ իրենց[5][6][7]։

Իր դրսևորումներով ապարտհեյդը եղել է մանր (որը սահմանափակվել է հասարակական օբյեկտներում ու հասարակական հարաբերություններում դրսևորվող խտրականությամբ), և մեծածավալ, որը ապրելակերպի և աշխատանքի տեղավորման պայմաններ է թելադրել ռասսայական ծագման հիման վրա[8]։ Մինչև 1940-ական թվականները ապարտհեյդի որոշ ձևեր արդեն իսկ դրսևորվել էին հարավաֆրիկյան սպիտակամորթ փոքրամասնության իշխանության կողմից մյուս ռասսաներից հարկադրաբար զատված սևամորթների նկատմամբ, և այդ խտրականությունը հետագայում ծավալվեց՝ տարածվելով նաև օրենքների ընդունման և հողաբաժանման վրա[9][10]։ 1948 թվականին անցկացված համընդհանուր ընտրություններում Ազգային կուսակցության հաղթանակ տանելուց և իշխանության գլուխ անցնելուց հետո ապարտհեյդը հարավաֆրիկյան կառավարության կողմից ընդունվեց որպես պետական քաղաքականության հիմք[11]։

Հարավային Աֆրիկայում ռասսայական խտրականության համակարգը սկսել էր ձևավորվել դեռևս տասնութերորդ դարի վերջերից՝ հոլանդական կայսրության օրոք, թեև այն էլ պետք է ասել, որ ոչ ֆորմալ սեգրեգացիան գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից՝ հոլանդացի գաղութարարների ու ստրկացված բնակչության միջև եղած հասարակական խոր տարաձայնությունների պատճառով[12]։ Տասնիններորդ դարում Բարեհուսո հրվանդանի շրջանում բրիտանական գաղութի արագ աճին ու ինդուստրիացմանը զուգընթաց՝ ռասսայական քաղաքականությունն ու օրենքները ավելի են խստացվել և արդեն իսկ քսաներորդ դարի նախաշեմին օրենսդրական ձևակերպումներ էին ստացել[13]։ Բուրական հանրապետություններում նույնպես պահպանվել է քաղաքական այդ նույն գիծը. օրինակ՝ Տրանսվաալի սահմանադրությունը սևամորթներին ու դեղնամորթներին արգելում էր մասնակցել եկեղեցական արարողությունների և պետական գործերի[14]։

Ապարտհեյդի ակնհայտ արտահայտությամբ առաջին օրենքը խառն ամուսնություններն արգելող օրենքն էր, որ ընդունվել է 1949 թվականին։ Դրան հաջորդել է 1950 թվականին ընդունված «Անբարոյականության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքը, որը Հարավային Աֆրիկայի բնակչության բացարձակ մեծամասնությանն արգելում էր ամուսնանալ կամ սեռական հարաբերություններ ունենալ սպիտակամորթների հետ[15]։ 1950 թվականին ընդունված «Բնակչության գրանցման մասին» օրենքը բոլոր հարավաֆրիկացիներին դասակարգում էր ռասսայական չորս խմբերից (1. սպիտակամորթ, 2. սևամորթ, 3. գունամորթ, 4. հնդկացի. ընդ որում՝ վերջին երկուսը իրենց մեջ ամփոփում էին մի շարք ենթախմբեր) որևէ մեկում, որոնք ձևավորվում էին ըստ արտաքին տեսքի, ծագման, հասարակական-տնտեսական կարգավիճակի և մշակութային ապրելակերպի[16]։ Ըստ ռասսայական դասակարգման էլ որոշվում էին բնակության վայրերը[15]։ 1960–1983 թվականների ընթացքում 3.5 միլիոն ոչ սպիտակամորթ հարավաֆրիկացիներ հեռացվել են իրենց տներից և հարկադրաբար բնակեցվել առանձնացված վայրերում։ Դա ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր տեղահանություններից մեկն է[17]։

Ապարտհեյդի դեմ հետևողական պայքար է մղել տեղական և միջազգային ընդդիմությունը՝ առաջ բերելով քսաներորդ դարի ամենաազդեցիկ համաշխարհային շարժումներից մեկը[18]։ Այդ արատավոր երևույթը բազմիցս դատապարտվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, պատճառ դարձել Հարավային Աֆրիկայում զենքի վաճառքի ու տարածման էմբարգոյի (արգելքի)[19]։ 1970-ական և 1980-ական թվականների ընթացքում ապարտհեյդի դեմ ներքին դիմադրությունն առավել ռազմաշունչ էր դարձել՝ Ազգային կուսակցության ձևավորած կառավարությանն առիթ տալով դիմելու դաժան բռնաճնշումների, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին կամ նետվեցին բանտերը[20]։ Բռնություններին զուգահեռ՝ իշխանությունները որոշ բարեփոխումներ ձեռնարկեցին, այդ թվում՝ խոստացան ապահովել հնդկացիների և այլ գունամորթների ներկայացվածությունը երկրի խորհրդարանում, բայց այդ միջոցառումները հաջողության չհասցրին, քանի որ չէին բավարարում ակտիվիստների բացարձակ մեծամասնությանը[21]։

1987–1993 թվականների ընթացքում իշխող Ազգային կուսակցությունը բանակցություններ էր վարում հակաապարտհեյդյան քաղաքական պայքարն առաջնորդող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցության հետ՝ սեգրեգացիային վերջ տալու և երկրում մեծամասնության իշխանություն ապահովելու հարցերի շուրջ[21][22]։ 1990 թվականին ընդդիմադիր կուսակցության ականավոր դեմքերը, այդ թվում՝ Նելսոն Մանդելան, բանտից ազատ արձակվեցին[23]։ 1991 թվականի հունիսի 17-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրենսդրորեն վերջ դրվեց ապարտհեյդի քաղաքականությանը[2], պայմաններ ստեղծվեցին 1994 թվականի ապրիլին ամբողջովին ժողովրդավարական համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար[24]։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, Աֆրիկյան միասնության կազմակերպությունը բազմաթիվ որո­շումներով դատապարտել են ապարտհեյդը։ Նման հանցագործության խափանման և պատժի կոնվենցիան (1973) ապարտհեյդը որակում է իբրև հանցագործություն մարդկության դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Repeal of Population Registration Act». C-Span. 1991 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  2. 2,0 2,1 Myre, Greg (1991 թ․ հունիսի 18). «South Africa ends racial classifications». Associated Press. Cape Girardeau: Southeast Missourian. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  3. Bartusis, Mark (2012). Gomez, Edmund; Premdas, Ralph (eds.). Affirmative Action, Ethnicity and Conflict. New York: Routledge Books. էջեր 126–132. ISBN 978-0415627689.
  4. Mayne, Alan (1999). From Politics Past to Politics Future: An Integrated Analysis of Current and Emergent Paradigms. Westport, Connecticut: Praeger. էջ 52. ISBN 978-0-275-96151-0.
  5. Leander (2015 թ․ հունիսի 15). «Despite the 1994 political victory against apartheid, its economic legacy persists by Haydn Cornish-Jenkins». South African History Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  6. «'Apartheid legacy haunts SA economy' - SABC News - Breaking news, special reports, world, business, sport coverage of all South African current events. Africa's news leader». www.sabcnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  7. «Ramaphosas tough job on fixing Apartheid legacy».
  8. Crompton, Samuel Willard (2007). Desmond Tutu: Fighting Apartheid. New York: Chelsea House, Publishers. էջեր 34–35. ISBN 978-0791092217.
  9. Jacklyn Cock, Laurie Nathan (1989). War and Society: The Militarisation of South Africa. New Africa Books. էջեր 36–37, 283–289. ISBN 978-0-86486-115-3.
  10. Breckenridge, Keith (2014). Biometric State: The Global Politics of Identification and Surveillance in South Africa, 1850 to the Present. Cambridge: Cambridge University Press. էջեր 70–74. ISBN 978-1107077843.
  11. Ottoway, Marina (1993). South Africa: The Struggle for a New Order. Washington: Brookings Institution Press. էջեր 23–26. ISBN 978-0815767152.
  12. Glaser, Daryl (2001). Politics and Society in South Africa. London: Sage Publications. էջեր 9–12. ISBN 978-0761950172.
  13. Bickford-Smith, Vivian (1995). Ethnic Pride and Racial Prejudice in Victorian Cape Town: Group identity and social practice, 1875—1902. Cambridge: Cambridge University Press. էջեր 190–192. ISBN 978-0521526395.
  14. Dyzenhaus, David (1991). Hard Cases in Wicked Legal Systems: South African Law in the Perspective of Legal Philosophy. Oxford: Oxford University Press. էջեր 35–36. ISBN 978-0198252924.
  15. 15,0 15,1 Walton, F. Carl; Udayakumar, S.P.; Muck, William; McIlwain, Charlton; Kramer, Eric; Jensen, Robert; Ibrahim, Vivian; Caliendo, Stephen Maynard; Asher, Nhia (2011). The Routledge Companion to Race and Ethnicity. New York: Routledge Books. էջեր 103–105. ISBN 978-0415777070.
  16. Baldwin-Ragaven, Laurel; London, Lesley; du Gruchy, Jeanelle (1999). An ambulance of the wrong colour: health professionals, human rights and ethics in South Africa. Juta and Company Limited. p. 18
  17. «South Africa – Overcoming Apartheid». African Studies Center of Michigan State University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. Lodge, Tim (2011). Sharpeville: An Apartheid Massacre and Its Consequences. Oxford: Oxford University Press. էջեր 234–235. ISBN 978-0192801852.
  19. Lodge, Tom (1983). Black Politics in South Africa Since 1945. New York: Longman.
  20. Pandey, Satish Chandra (2006). International Terrorism and the Contemporary World. New Delhi: Sarup & Sons, Publishers. էջեր 197–199. ISBN 978-8176256384.
  21. 21,0 21,1 Thomas, Scott (1995). The Diplomacy of Liberation: The Foreign Relations of the ANC Since 1960. London: Tauris Academic Studies. էջեր 202–210. ISBN 978-1850439936.
  22. «De Klerk dismantles apartheid in South Africa». BBC News. 1990 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
  23. Alex Duval Smith. «Why FW de Klerk let Nelson Mandela out of prison». the Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  24. Mitchell, Thomas (2008). Native vs Settler: Ethnic Conflict in Israel/Palestine, Northern Ireland and South Africa. Westport: Greenwood Publishing Group. էջ 8. ISBN 978-0313313578.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernstein, Hilda. For their Triumphs and for their Tears: Women in Apartheid South Africa. International Defence and Aid Fund for Southern Africa. London, 1985.
  • Boswell, Barbara (2017). «Overcoming the 'daily bludgeoning by apartheid': Black South African women writers, agency, and space». African Identities. 15 (4): 414–427. doi:10.1080/14725843.2017.1319754.
  • Davenport, T. R. H. South Africa. A Modern History. MacMillan, 1977.
  • Davies, Rob, Dan O'Meara and Sipho Dlamini. The Struggle For South Africa: A reference guide to movements, organisations and institution. Volume Two. London: Zed Books, 1984
  • De Klerk, F. W. The last Trek. A New Beginning. MacMillan, 1998.
  • Du Pre, R. H. Separate but Unequal – The 'Coloured' People of South Africa – A Political History.. Jonathan Ball, 1994.
  • Eiselen, W. W. N. The Meaning of Apartheid, Race Relations, 15 (3), 1948.
  • Federal Research Division. South Africa – a country study. Library of Congress, 1996.
  • Giliomee, Herman The Afrikaners. Hurst & Co., 2003.
  • Goodman, Peter S. (2017 թ․ հոկտեմբերի 24). «End of Apartheid in South Africa? Not in Economic Terms». The New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին. «Political liberation has yet to translate into material gains for blacks. As one woman said, 'I've gone from a shack to a shack.'»
  • Hexham, Irving, The Irony of Apartheid: The Struggle for National Independence of Afrikaner Calvinism against British Imperialism. Edwin Mellen, 1981.
  • Keable, Ken London Recruits: The Secret War Against Apartheid. Pontypool, UK: Merlin Press. 2012.
  • Lapchick, Richard and Urdang, Stephanie. Oppression and Resistance. The Struggle of Women in Southern Africa. Westport, Connecticut: Greenwood Press. 1982.
  • Louw, P. Eric. The Rise, Fall and Legacy of Apartheid. Praeger, 2004.
  • Makdisi, Saree (2018). «Apartheid / Apartheid / [ ]». Critical Inquiry. 44 (2): 304–330. doi:10.1086/695377.
  • Meredith, Martin. In the name of apartheid: South Africa in the postwar period. 1st US ed. New York: Harper & Row, 1988.
  • Meredith, Martin. The State of Africa. The Free Press, 2005.
  • Merrett, Christopher. “Sport and Apartheid.” History Compass 3, no. 1 (2005). doi:10.1111/j.1478-0542.2005.00165.x.
  • Morris, Michael. Apartheid: An illustrated history. Jonathan Ball Publishers. Johannesburg and Cape Town, 2012.
  • Newbury, Darren. Defiant Images: Photography and Apartheid South Africa, University of South Africa (UNISA) Press, 2009.
  • Noah, Trevor. Born a Crime: Stories from a South African Childhood, Random House 2016, 978-0399588174.
  • Suze, Anthony (2010). «The untold story of Robben Island: Sports and the anti-Apartheid movement». Sport in Society. 13: 36–42. doi:10.1080/17430430903377706.
  • Terreblanche, S. A History of Inequality in South Africa, 1652–2002. University of Natal Press, 2003.
  • Visser, Pippa. In search of history. Oxford University Press Southern Africa, 2003.
  • Williams, Michael. Book: Crocodile Burning. 1994

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 507