Խցանափայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խցանափայտ, ֆելեմա, երկրորդային ծածկող հյուսվածք։ Առաջանում է խցանակամբիումի բջիջներից։

Փայտացողուն բույսերի խցանափայտը գոյանում է բնի, ճյուղերի, արմատների, բողբոջների թեփուկների, երբեմն պալարների և պտուղների (տանձ, զկեռենի) վրա։ Խցանափայտն առաջանում է նաև վնասվածքներից։ Խցանափայտի բջիջները մահացած են և բույսը պահպանում են ավելորդ գոլորշիացումից, ջերմաստիճանի տատանումներից, մանրէների թափանցումից և այլն։ Փափուկ խցանափայտը կազմված է բարակ պատերով բջիջներից (թխկենի, եղևին), կոշտը՝ հաստ պատեր ունեցող բջիջներից (ուռենի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png