Թենիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թենիսկորտ կոչվող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնությամբ անցկացվող մարզախաղ։

Բովանդակություն

[խմբագրել] Կանոնները

Խաղի մասնակիցները աշխատում են գնդաթիի մեկ հարվածով գնդակը ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Դեպի մրցակցի կիսադաշտը եկող գնդակը անհարժեշտ է վերադարձնել մրցակցին` թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև` չթողնելով, որ այն դիպչի գետնին։ Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ Սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։

[խմբագրել] Գնդակը

Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։

[խմբագրել] Կորտը

Tennis court metric.svg
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորտ:

Կորտը 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված թենիսի խաղահրապարակ է, որը հավասար մասերի է բաժանվում ցանցով։ ցանցի բարձրությունը մեջտեղում հավասար է 91 սմ-ի, իսկ կողային մասերում` 106 սմ-ի։ Զուգախաղերի դեպքում խաղահրապարակի երկարությունը պետք է հավասար լինի 23,77x8,23 մետրի։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 128-129։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով