Գնդաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենիսի գնդաթի

Գնդաթիսպորտային սարքավորում, որը օգտագործվում է ` թենիսում (թենիսի գնդաթի), սկվոշում, բադմինտոնում, սեղանի թենիսում և որոշ այլ ոչ շատ տարածված խաղերում:

Գնդաթին բաղկացած է բռնակից և հարվածող մակերևույթից: Փոքր մակերեսով հարվածող մակերևույթը կարող է լինել ամբողջական, օրինակ սեղանի թենիսի գնդաթին, իսկ մեծ մակերեսի դեպքում աէրոդինամիկ դիմադրությունը փոքրացնելու համար օգտագործում են լարեր, ինչպես թենիսի գնդաթին: Այս դեպքում լարերը ձգվում են օվալաձև եզերքին, որը կոչվում է գնդաթիի գլխիկ:

Առաջ գնդաթիները պատրաստվում էին փայտից, իսկ որպես լարեր օգտագործվում էին ընտանի կենդանիները աղիները և ջլերը: Այսօր գնդաթիները պատրաստվում են սիտեթիկ նյութերից, ինչպիսին են Carbon Fiber և թեթև մետաղների հալույթները: Լարերի պատրաստման համար օգտագործվում է նեյլոն կամ այլ սինտեթիկ նյութեր: Գնդաթիների բռնակները փաթաթված են հատուկ կտորով, որը փոքրացում է գնդաթիի` մարզիկի ձեռքից սահելու հավանականությունը։

Սեղանի թենիսի (Պինգ-պոնգի) գնդաթիները պատրաստվում են ֆաներայից, երկու կողմից ծածկված հատուկ ռետինով։ Ռետինի և փայտի միջև շատ հաճախ տեղակայված է ծակոտկեն նյութի շերտ։ Ռետինի տարբեր տեսակներ թույլ են տալիս տարբեր կերպ կառավարել գնդակը։ Գնդաթիի մի կողմը կարմիր է մյուսը սև, որպեսզի մրցակիցները հեշտ տարբերեն, թե որ կողմով է խուղում իրենցից յուրաքանչյուրը։ Խաղից առաջ մարզիկին թույլատրում են ուսումնասիրել գնդաթի` հասկանալու համար, թե որ տեսակի ռետինը որ կողմում է ամրացված։ Եվ չնայած խառի արագությանը մարզիկները հասցնում են հետևել, թե մրցակիցը գնդաթիի որ կողմով է խաղում։