Գոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլֆ-ակումբ

Գոլֆ (անգլերեն` golf), մարզախաղ ռետինե գնդակ (քաշը` 42,5 գրամ) և մականների (երկարությունը 85-100 սմ) օգնությամբ, որը տեղի է ունենում կանաչածածկ դաշտում։

Գոլֆի լեգենդ Թայգեր Վուդսը

Կանոնները[խմբագրել]

Խաղի մասնակիցները ձգտում են, 9-18 հավասար մասերի բաժանված դաշտի 100-600 յարդ (91-546 մետր) երկարություն ունեցող մրցուղիներով մականով հարվածելով գնդակին, այն գցել մրցուղու վերջում գտնվող փոսիկների մեջ։ Գնդակը փոսիկի մեջ գցող մարզիկը ստանում է մեկ միավոր։ Հանդիպումները անցկացվում են 18,36 կամ 72 միավորի հաշվարկով։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 87։