Յուրի Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդանյանը 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

Յուրի Վարդանյանը - (ծնվել է 13.06.1956 թվականին Լենինական քաղաքում) աշխարահռչակ ծանրամարտիկ է, ՀՀ Նախագահի խորհրդական: 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը (1980): Նա բազմակի աշխարհի (1977-79, 1980-1981, 1983, 1985), օլիմպիական (1980), Եվրոպայի (1977-1978, 1980-1981, 1983) և ԽՍՀՄ ( 1977, 1979, 1981) չեմպիոն ու գավաթակիր (1976) է: 1978-81-ին Ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ, սահմանել 43 աշխարհի ռեկորդ (1985): 1980, միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի : Մոսկովյան օլիմպիադայում (1980) արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար) : Տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ (1985):[1]

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ, Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով: 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում: 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր: Սակայ իրեն առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի (1980) ժամանակ: Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում, նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց 5 աշխարհի ռեկորդ` միջին քաշային կարգում, երկամարտի արդյունքում, բարձրացնելով 400 կգ:[2]

Հաջորդող տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշայուն կարգում անգերազանցելի: 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց իր վերջին աշխարհի առաջնությունը: Նույն թիվն նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ:

1991 թվականին մեկնում է ԱՄՆ որտեղ բնակություն է հաստատում: Այնտեղ ակտիվ սկսում է զբաղվել մարզչական և հասարականան գործունեությամբ: Նա մարզում է իր տղային ` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում:

02.04.2009 նշանակվել է Հայաստանի Նախագահի խորհրդական

  • 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Պարգևատրումներ [խմբագրել]

Հղումներ [խմբագրել]

Հետաքրքիր տեղեկություններ Յուրի Վարդանյանի մասին

Սկզբնաղբյուրներ [խմբագրել]

  1. Հայկական Սովետական հանրագիտարան, 1980, Հայկական Սովետական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդ, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա
  2. Тяжёлая атлетика на XXII Олимпийских играх
  3. Президент Армении наградил деятелей культуры, образования и экономики в связи с 17-летием независимости