Գալեն Կլավդիոս
| Գալեն Կլավդիոս | |
|---|---|
(բժիշկ) |
|
| ԱԱՀ՝ | Գալեն Կլավդիոս |
| Ծննդյան օր՝ | , 131 |
| Ծննդավայր՝ | Պերգամոն (Փոքր Ասիա) |
| Վախճանի օր՝ | 201 |
| Վախճանի վայր՝ | Հռոմ |
Գալեն Կլավդիոս(հուն.Γαληνός,131թ. Պերգամոն, Փոքր Ասիա,-201թ. Հռոմ), անտիկ բժշկագիտության դասականներից: Նա առաջինն է նկարագրել օրգանիզմի անատոմիաֆիզոլոգիական ամբողջութըունը: Գալենը անատոմիան և ֆիզոլոգիան ուսումնասիրել է կենդանիների վրա կատարած փորձերի միջոցով: Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զուրգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները: Նա գտնում է որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից: Գալենը զբաղվել է նաև դեղագիտությամբ, ուսումնասիրել է բազմաթիվ դեղաբույսեր: Նա 158 - 164 թթ Պերգամոնում եղել է գլադիատորների դպրոցի, 164-ին Հռոմ տեղափոխվելուց հետո` Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը: Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում`բժշկական): Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան»գրքում բազմաթիվ մեջբերումներ կան Գալենից: Հին Հռոմում Գալենի պատկերով մետաղադրամ է հատվել:
Աղբյուրներ[խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2008, էջ 200