Ուղանցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղանցույց

Ուղանցույց կամ վիադուկ (ֆրանսերեն՝ viaduc , առաջացել է լատիներեն via - ճանապարհ, ուղի, duco - տանել) - խոր ձորի, լեռնային կիրճի, ճահճային գետահովիտի վրայով գցված՝ սովորաբար մեծ երկարության և բարձր հենարաններով կամուրջ։ Ուղանցույցը երբեմն կառուցում են բարձր լիրաթմբերի փոխարեն, երբ վերջիններիս կառուցումը տեխնիկապես և տնտեսապես աննպատակահարմար է։ Հենարանների բարձրության աստիճանաբար մեծացմամբ ուղանցույցները տարբերվում են ուղանցներից, որոնց հենարանների բարձրության տարբերությունը աննշան է։ Ուղանցույցները լինում են քարաշեն, բետոնե, երկաթբետոնե, մետաղե,ըստ կառուցվածքի՝ բազմաթռիչք, կամարակապ, սակավ՝ հեծանային։ Ուղանցույցները հայտնի էին դեռևս Հին Հռոմում։ 19-րդ դարի վերջից քարե Ուղանցույցները փոխարինվեցին մետաղե և երկաթբետոնե ուղանցույցներով։[1]

[խմբագրել] Հղումներ

  1. Վ. Փինաջյան, Ա. Ավետիսյան, Կամրջաշինության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1983
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով