Մատթեոս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս առաքյալը Ավետարանը գրելիս, նկարը` Ռեմբրանդտի

Մատթեոս առաքյալ (հուն. «Աստծո պարգև») նաև` Մատթեոս ավետարանիչ, եբրայերեն` מתי‎, հունարեն՝ Ματθαίος, Ղևի (եբր. «միացած»)) — ըստ Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը, համաձայն եկեղեցական ավանդության` իր անունով հասած Ավետարանի հեղինակ:

Բովանդակություն

[խմբագրել] Մատթեոս առաքյալը Նոր Կտակարանում

Մատթեոս առաքյալը հիշատակվում է բոլոր համատեսների` Մատթևսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում (վերջին երկուսում` որպես Ղևի, Ալփեոսի որդի (Մարկոս, 2:14. Ղուկաս, 5:27,29): Նրանցից միայն ինքը Մատթեոսն է իրեն այդ անվամբ կոչում Հիսուսի կողմից կանչվելու դրվագում. §Եվ Հիսուս այնտեղով անցնելով՝ տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. §Իմ հետևի՛ց արի¦։ Եվ նա վեր կենալով՝ գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիí մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ¦ (Մատթ. 9:9-10 հմմտ. Մարկ. 2:14, Ղուկ. 5:27-29): Մարկոս ավետարանիչը նրան հիշատակում է որպես Ալփեոսի որդի (Մարկ. 2:14): Որպես Մատթեոս` հիշատակվում է 12 առաքյալների ընտրության ժամանակ (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15): Հարկահավաք Ղևի-Մատթեոսը հավանաբար բնակությամբ Կափառնաումից էր, քանի որ մաքսատունն էլ սահմանամերձ Կափառնաումում էր գտնվում: Որպես մաքսավոր` նա պետք է ատելի լիներ հրեա ժողովրդի կողմից, քանի որ մաքսավորները աշխատում և հաճախ էլ հարստահարում էին հրեաներին հօգուտ Հռոմեական կայսրության, ուստի և Մատթեոսի ընտրությունը որպես առաքյալ, չափազանց լուրջ քայլ էր: Վերջին հիշատակությունը Մատթեոս առաքյալի մասին արվում է Գործք առաքելոցում (1:13):

[խմբագրել] Մատթեոսը որպես Ավետարանի հեղինակ

Մատթեոսի Ավետարանի առաջին էջը

Համաձայն Հիերոպոլսի եպիսկոպոս Պապիասի (60-130թթ) առաջին Ավետարանի հեղինակը Մատթեոսն է: Տիրապետող է կարծիքը, թե Մատթեոսը սկզբում գրի է առել Հիսուսի խոսքերը, որոնք հավելել է Մարկոսի Ավետարանի եղածին: Այդ պատճառով էլ 2-րդ դարից սկսած Ավետարանը կոչվել է նրա անունով: Պապիասը հայտնում է, որ Մատթեոսը քարոզել է հրեաների միջավայրում, ինչի համար էլ Ավետարանը եղել է եբրայերենով գրված, չնայած որ այն մեզ չի հասել և եղածը հունարեն թարգմանություն է:

[խմբագրել] Մատթեոս առաքյալը ավանդության մեջ

Համաձայն եկեղեցական ավանդության` Մատթեոս առաքյալը 15 տարի ավետարանել է հրեաներին` Հրեաստանում, այնուհետև ճանապարհորդել է Եթովպիա, Մակեդոնիա, Պարսկաստան և Պարթևաստան: Հակաս³կան է ավանդվում նրա մահվան հանգամանքների մասին: Ըստ մի ավանդության մահացել է բնական մահով Եթովպիայում կամ Մակեդոնիայում, սակայն ըստ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիներում ընդունված վարկածի նա մահացել է որպես մարտիրոս:

[խմբագրել] Հիշատակության օրը

Սուրբ Մատթեոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի 6-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` մյուս 3 ավետարանիչների հետ միասին նույն օրը: Հույն Եկեղեցին տոնում է նոյեմբերի 16-ին, Լատին Եկեղեցին` փետրվարի 24-ին:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
  3. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
  4. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով