Կազիմիր Մալևիչ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իքնանկար, 1933, Պետական Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ։ Դաստակի դիրքը հիշեցնում է Սև քառակուսին, որը նաև Մալևիչի ստորագրությունն է` ներքևի աջ կողմում։
Կազիմեր Սևերինովիչ Մալեվիչ (ռուս. Казимир Северинович Малевич, փետրվարի 23, 1878, Կիև ― մայիսի 15, 1935, Լենինգրադ) ― ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդվել է ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։