Բարաք Օբամա
| Բարաք Հուսեյն Օբամա | |
| Barack Hussein Obama | |
| ԱՄՆ-ի 44-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 20, 2009 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | Պաշտոնատեր |
| Փոխնախագահ՝ | Ջոզեֆ Բայդեն |
| Կուսակցություն՝ | Դեմոկրատ |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 4, 1961 |
| Ծննդավայր՝ | Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ |
| Երեխաներ՝ | Մալիա Ան Նատաշա |
Բարաք Հուսեյն Օբամա II (անգլերեն՝ Barack Hussein Obama, ծ. օգոստոսի 4, 1961 ) Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ և ընթացիկ նախագահն է։[1] Նա ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահն է։ Օբաման Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից հունվարի 2005-ի հունվարից 2008-ի նոյեմբերը, երբ հրաժարվել է իր պաշտոնից իր` նախագահ ընտրվելուց հետո։
Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, որ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։[2] Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը, որ նախագահել է Harvard Law Review-ին՝ Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ առաջ որ աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004 թթ.։ Օբամա ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նա առաջին փորձը դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ ձախողվել է 2000 թ.-ին։ Այս դեպքից հետո, Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատի համար հունվարի 2003-ում և ընտրվել է սենատում նոյեմբերի 2004 թ.-ին, շահելով քվեների 70 տոկոսը։
Որպես 109-րդ Կոնգրեսի դեմոկրատական փոքրամասնության անդամ` նա օգնել է ստեղծել օրենդրություն` վերահսկելու պայմանական զենքերը և բարձրացնելու ավելի շատ հասարակական պատասխանատվություն գործածման ֆեդերալ կապիտալների։ Նա նաև երթևեկել է Արևելյան Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա։ 110-րդ Կոնգրեսի ժամանակ, Օբամա օգնել է ստեղծել օրենդրություն ազդեցության կոնգրեսի անդամների վրա և ընտրությունների խարդախության, գլոբալ տաքացում, հյուլեական ահաբեկչություն և օգնություն ՄՆ զինվորների։ Օբամա հայտարարել է իր նախագահական արշավը փետրվարի 2007 թ.-ին և թեկնածու առաջադրվել է 2008 դեմոկրատական ազգային կոնվենցիայում Դելավերի սենտաոր Ջոզեֆ Բայդենի հետ։ Օբամա ստանձնել է պաշտոնը հունվարի 20, 2009։ Հոկտեմբերի 9, 2009 թվականին, Օբաման շահել է խաղաղության Նոբելյան մրցանակը։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ»։ Ամերիկայի Ձայն։ http://www.voanews.com/armenian/archive/2008-11/2008-11-05-voa1.cfm։ Վերցված է 2009-10-05։
- ↑ «First African American Nominated as Presidential Candidate of US Major Party»։ Voice of America։ 2008-08-28։ http://www.voanews.com/bangla/2008-08-28-voa1.cfm։ Վերցված է 2008-09-18։
Արտաքին հղումներ [խմբագրել]