Կանանց ընտրական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվեարկող կին իրաքում (2005 թ.)

Կանանց ընտրելական իրավունք, ընտրական գործընթացներին մասնակցելու, իշխանություն ձևավորելու և այդ իշխանության մեջ ընդգրկվելու կանանց իրավունքը։ Ըստ այդմ, տարբերակվում են պասիվ (ընտրելու) և ակտիվ (ընտրվելու) իրավունքներ։ Կանանց ընտրական իրավունքը ամգրաված է ՄԱԿ1971 թ. «Կանանց խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում»։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Առաջին երկիրը, որտեղ բոլոր չափահաս կանայք ընտրելու իրավունք են ստացել, Նոր Զելանդիան էր 1893 թ.։ Նախքան այդ կանայք ընտրելու սահմանափակ իրավունք ունեին նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում և ԱՄՆ որոշ նահանգներում։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք պայքարել են կանանց տղամարդկանց հետ հավասար ընտրական իրավունք ստանալու համար։ Այդ պայքարի մասնակիցները կոչվում էին սուֆրաժիստներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գրեթե բոլոր արևմտյան երկրներում կանայք ընտրական իրավունք ստացան։ Բացառություն են կազմել Ֆրանսիան և Շվեյցարիան, որտեղ կանայք ընտրական գործընթացներին մասնակցել կարողացել են համապատասխանաբար 1944 և 1979 թթ.։

Ներկայում կանայք ընտրելու իրավունք ունեն գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանում կանայք ընտրանական իրավունք ունեն 1921-ից (Հայկական ԽՍՀ-ի օրոք)։

Ժամանակագրություն[խմբագրել]

Սուֆրաժիստների ցույց Նյու Յորքում (1912 թ.)
  • 1881Շոտլանդիայի կանանց մի մասը ստանում է տեղական ընտրություններին մասնակցելու իրավունք։
  • 1893Նոր Զելանդիան կանանց ընտրելու իրավունք է տալիս։
  • 1894Անգլիան ընդլայնում է կանանց ընտրական իրավունքը, սակայն պետական ընտրություններին կանայք դեռ չեն կարող մասնակցել։
  • 1902Ավստրիացի կանանք ստանում են սահմանափակ ընտրական իրավունք։
  • 1906Ֆինլանդիայի կանայք ստանում են քվեարկելու իրավունք։
  • 1907Նորվեգիայի կանայք կարող են թեկնածու առաջադրվել ընտրություններում։
  • 1913 – Նորվեգիացի կանայք ստանում են լիարժեք ընտրելու իրացունք։
  • 1915Դանիայում և Իսլանդիայում կանայք ստանում են ընտրելու իրավունք։
  • 1917Ռուսաստանի նոր սահմանադրությունը կանանց տալիս է ընտրական իրավունք։
  • 1917 – Նիդերլանդներում կանայք ստանում են թեկնածու առաջադրվելու իրավունք։
  • 1918 – Անգլիայում կանայք 30 տարեկանից ստանում են ընտրական իրավունք, տղամարդիկ ընտրական իրավունք ունենք 21 տարեկանից։
  • 1918 – Կանադացի կանայք ստանում են նահանգային իշխանությունների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք։
Կանայք ընտրում են Գերմանիայում (1946 թ.)
Էվա Պերոնը ընտրում է շրջիկ քվեատուփի օգնությամբ (Արգենտինա, 1951 թ.)
Քվեարկող կանայք Բանգլադեշում

Սահմանափակումներ[խմբագրել]

  • Բրունեյում 1962 թվականից կանայք և տղամարդիկ իրավունք չունեն մասնակցել օրենսդիր մարմնի ընտտրություններին։ Քաղաքացինին այդ իրավունքն ունեն միայն ՏԻՄ ընտրություններում։
  • Լիբանանում կանայք ընտրություններին կարող են մասնակցել միայն, եթե ունեն տարրական կրթություն։ Բացի այդ տղամարդկանց համար ընտրություններին մասնակցելը պարտադիր է, իսկ կանանց համար՝ ոչ։
  • Վատիկանում պապը ընտրվում է կարդինալիների կողմից։ Քանի որ կարդինալ կարող են լինել միայն տղամարդիկ, կանայք չունեն ընտրելու իրավունք։

Աղբյուրներ[խմբագրել]