Անգոլա
| Անգոլայի հանրապետություն
República de Angola
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Անգոլա ավանտե (պորտուգերեն) Առաջ Անգոլա |
||||||
| Մայրաքաղաք | Լուանդա |
|||||
| Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||||
| Պետական լեզու(ներ) | պորտուգալերեն | |||||
| Շրջանային լեզու(ներ) | կոնգերեն, չոկվերեն, ումբունդերեն, կիմբունդերեն | |||||
| Կառավարում | Նախագահական հանրապետություն | |||||
| - | Նախագահ | Հոզե Էդուարդո դոս Սանտոս | ||||
| - | Վարչապետ | Պաուլո Կասոմա | ||||
| Անկախություն | Պորտուգալիայից | |||||
| - | Թվական | Նոյեմբերի 11, 1975 | ||||
| - | Ջրային (%) | չնչին | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2009 նախահաշիվը | 18,498,000[1] | ||||
| - | մարդահամարը | 5,646,177 | ||||
| ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $105.078 միլիարդ[2] (62-րդ) | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $6,251[2] (98-րդ) | ||||
| ՀՆԱ (անվանական) | 2008 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $84.945 միլիարդ[2] (62-րդ) | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $5,054[2] (82-րդ) | ||||
| ՄԶՀ (2007) | ||||||
| Դրամական միավոր | Անգոլական կվանզա (AOA) |
|||||
| Ժամային գոտի | WAT (UTC+1) | |||||
| - | Ամռանը (DST) | ոչ հետեված (UTC+1) | ||||
| Ինտերնետ | .ao | |||||
| Հեռախոսային կոդ | ++244 | |||||
Անգոլա - պաշտոնապես Անգոլայի Հանրապետություն (պորտուգալերեն՝ República de Angola, կոնգերեն՝ Repubilika ya Ngola), երկիր է Կենտրոնական Աֆրիկայում, որը սահմանակից է Նամիբիային` հարավից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը` հյուսիսից, Զամբիային` արևելքից, և Խաղաղ օվկիանոսին` արևմուտքից։ Անգոլան գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմուտքում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են սարահարթերը, ծովափնյա նեղ (50–200 կմ) շերտը՝ դաշտավայրերը: Հարուստ է ալմաստի, նավթի, գորշ ածխի, ոսկու, երկաթի, պղնձի պաշարներով: Կլիման ներքին շրջաններում մերձհասարակածային է, ափամերձ գոտում՝ արևադարձային: Խոշոր գետերը՝ Զամբեզին, Կվանգոն, Կասաին, ջրառատ են, սահանքավոր և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Տարածքի 48 %-ը զբաղեցնում են մշտադալար անտառները: Անգոլան եղել է Պորտուգալիայի գաղութը և անկախություն է ձեռք բերել 1975 թ-ին: Երկար ժամանակ երկրում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, որն ավարտվեց 1996 թ-ին: Երկրի բնակչության 96 %-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, կան պորտուգալացիներ և այլք:
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (հատկապես` ալմաստի, նավթի), որի արտադրանքի մեծ մասը արտահանվում է:Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են սուրճը, սիզալը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը: Գյուղական բնակավայրերում տները երկթեք կամ վրանաձև ծղոտե տանիքներով խրճիթներ են: Քաղաքներում կան ժամանակակից ոճի կառույցներ: Տարածված են փայտի փորագրությունը, ծղոտից, խոտից հյուսածո իրերի (զամբյուղներ, պարկեր) պատրաստումը:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (.PDF). 2008 revision. United Nations. Retrieved on 2009-03-12.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Angola»։ International Monetary Fund։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/02/weodata/weorept.aspx?sy=2006&ey=2009&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=614&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=&pr.x=51&pr.y=14։ Վերցված է 2009-10-01։
Հայկական դպրոցական հանրագիտարան, Անգորա
|
|||||||||||||||||||||||||||||||||