Ալժիր
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Ալժիր (այլ կիրառումներ)
| الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Ազգային հիմն՝ Kassaman |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Ալժիր | |||||
| Պետական լեզու(ներ) | արաբերեն | |||||
| Կառավարում | Նախագահական հանրապետություն | |||||
| - | Նախագահ | Աբդելազիզ Բութեֆլիկա | ||||
| - | Վարչապետ | Ահմեդ Ույահիա | ||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 2.381.741 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | աննշան | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2008 նախահաշիվը | 33.769.669 | ||||
| - | 1998 մարդահամարը | 29.100.867 | ||||
| - | Խտություն | 14 /կմ² /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Ալժիրյան դինար (DZD) |
|||||
| Ժամային գոտի | CET (UTC+1) | |||||
| - | Ամռանը (DST) | CEST (UTC+2) | ||||
| Ինտերնետ | .dz | |||||
| Հեռախոսային կոդ | +213 | |||||
Ալժիրը (արաբերեն՝ الجزائر, ալ-Ջազաիր) երկիր է Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժիրի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն: Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում: Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարրոկոյին, հարավ-արևմուտքում` Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն` Նիգերիային, իսկ արևելքում` Թունիսին: Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում: Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը: Մայրաքաղաքն է Ալժիր քաղաքը: XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության կազմի մեջ: XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից: 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը: Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն: Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը ավարտվեց ֆունդամենտալիստների պարտությամբ:
[խմբագրել] Պետական կառուցվածքը
Հանրապետություն է: Պետության ղեկավարը պրիզիդենտն է, որը ընտրվում է բնակչության կողմից, 5 տարի ժամկեըով: 2008 թվականի նոյեմբերից, համաձայն սամանադրության փոփոխության, ժամկետի չափը սահմանափակ չէ: 1999 թվականի ապրիլից, պրիզիդենտն է Աբդելազիվ Բուտեֆլիկան: Պրիզիդենտական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի ապրիլին:
Օրենսդիր մարմինն է երկպալատանի խորհրդարանը: Սենատը բաղկացած է 144 տեղից, որից 1/3-ին նշանակում է պրիզիդենտը, իսկ 2/3-ը ընտրվում են անուղղակի ընտրություններով, 6 տարի ժամկետով: Ժողովրդական ժողովը (389 տեղ) ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Ամենամեծ կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում` Ժողովրդական Ազատագրության Ճակատը, Ժողովրդա-դեմոկրատական Շարժումը, Խաղաղ Հասարակության Համաժոողովրդական շարժումը:
[խմբագրել] Տնտեսությունը
Ալժիրի տնտեսության հիմքը կազմում են գազն ու նավթը: Նրանք տալիս են 30 % ՀՆԱ (Համախառն Ներքին Արդյունք), պետ բյուջեի շահույթի 60 % -ը, արտահանման եկամուտների 95 %-ը: Գազի պաշարներով Ալժիրը զբաղեցնում է 8-րդ տեղը աշխարհում, իսկ գազի արտահանմամբ`4 -րդ տեղը աշխարհում: Նավթի պաշարներով Ալժիրը 15-րդ տեղն է աշխարհում, իսկ նավթի արտահանմամբ` 11-րդ տեղը աշխարհում: Ալժիրի իշխանությունները ջանքեր են թափում արդիականացնել տնտեսությունը և ներգրավվել տեղական և արտասահմանյան ներդրումներ այլ ոլորտներում: Կառուցվածքային փոփոխությունները տնտեսության մեջ, ինչպես նաև բանկային հատվածի զարգացումը և ենթակառուցվածքների շինարարությունը, դանդաղ են ընթանում, մասամբ, կոռուպցիայի ու բյուրոկրատիայի պատճառով: Համախառն ներքին արդյունքով (ՀՆԴ), բնակչության մեկ շնչի հաշվով 2008 թվականին` 6,9 հազար դոլլար (126-րդ տեղը աշխարհում): Ցածր է աղքատության մակարդակը` բնակչության 23 %-ը: Գործազրկությունը` 12,8 % (2008 թվականին):
[խմբագրել] Բնակչությունը
Բնակչության թիվը` 34,6 միլիոն (2010 թվականի գնահատմամբ)
Տարեկան աճը` 1,2 % (պտղաբերությունը` 1,8 ծնունդ մեկ կնոջ համար)
Քաղաքային բնակչությունը` 65 % (2008) թվականին
Գրագիտությունը` 79 % տղամարդ, 60 % կին (2002 թվականի) գնահատմամբ
Էթնիկ կազմը` 83 % արաբ, 16 % բերբեր, մնացածը 1 % -ից քիչ
Լեզուները` արաբերեն (պաշտոնոկան), բերբերյան բարբառներ, տարածված է ֆրանսերենը
Կրոնը` մուսուլման-սունիթներ 99 %, այլ 1 %:
|
|||||||||||||||||||||||||||||||||