Խցանակաղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խցանակաղնի

Խցանակաղնի (Quercus suber), կաղնու ցեղի ծառ։ Ունի մինչև 20 մ բարձրություն և 1 մ տրամագիծ։ Տերևները մշտադալար են, ատամնավոր կամ ամբողջաեզր, կաշենման. բունը և հաստ ճյուղերը ծառի կյանքի 3—5-րդ տարում պատվում են խցանային շերտով, որը հաստանում է 15—20-րդ տարում։ 10 տարին մեկ (մինչև 200 տարեկան դառնալը) հանում են խցանը։ Նախկին ՍՍՀՄ բնական անտառներում խցանակաղնի չի աճում, սակայն անցյալ դարի 20-ական թթ. այն ներմուծվել է Սուխում, Գագրա, Ղրիմ (Նիկիտինյան բուսաբանական այգի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png