Ադրիատիկ ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրիատիկ ծով, Միջերկրական ծովի մի մասը կազմող կիսափակ ծով Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև։ Ողողում է Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Չերնոգորիայի և Ալբանիայի ափերը։ Հարավում Օտրանտո նեղուցով միանում է Հոնիական ծովին։ Մակերեսը 144 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը` 1230 մետր։ Գլխավոր նավահանգիստները` Վենետիկ, Տրիեստ, Ռիեկա, Սպլիտ, Դուբրովնիկ, Դուրես, Վլյորա։

Անվանումն ստացել է մ.թ.ա. այս ծովի ափին, Պո և Ադիջե գետերի գետաբերանների միջև գոյություն ունեցած Ադրիա հունական գաղութի անունից («Ադրիա» անվանումը, հավանաբար, առաջացել է իլլիրական լեզուների adur «ջուր, ծով» բառից)։ Ադրիան եղել է կարևոր նավահանգրվան, սակայն ժամանակի ընթացքում Պո և Ադիջե գետերի բերուկների կուտակման հետևանքով ափն աստիճանաբար հեռացել է, և այժմ Ադրիա քաղաքը ծովից 22 կմ հեռու է։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 11։