Ադիջե (իտալ.՝ Adige), գետ Իտալիայի հյուսիսում։ Սկիզբ է առնում Ալպերից, թափվում Ադրիատիկ ծովը՝ Պո գետի հետ առաջացնելով ընդհանուր դելտա։ Երկարությունը 410 կմ է, ստորին հոսանքում նավարկելի է։ Ադիջեի ափին է գտնվում Վերոնա քաղաքը։
Անվանումն առաջացել է լատին․՝ Atesia անունից, որի հիմքում ընկած է հնդեվրոպական՝ «արագ շարժվել, հոսել» նշանակող արմատը[1]։