Ադիջե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադիջե (իտալերեն` Adige), գետ Իտալիայի հյուսիսում։ Սկիզբ է առնում Ալպերից, թափվում Ադրիատիկ ծովը` Պո գետի հետ առաջացնելով ընդհանուր դելտա։ Երկարությունը 410 կմ է, ստորին հոսանքում նավարկելի է։ Ադիջեի ափին է գտնվում Վերոնա քաղաքը։
Անվանումն առաջացել է լատիներեն Atesia անունից, որի հիմքում ընկած է հնդեվրոպական` «արագ շարժվել, հոսել» նշանակող արմատը։[1]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 10։