Բիֆերնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիֆերնո
Բնութագիր
Երկարություն84 կմ
Գետաբերանի տեղակայումԱդրիատիկ ծով
Կոորդինատներ
ԵրկրամասԿամպոբասո

Բիֆերնո (իտալ.՝ Biferno), գետ Իտալիայի հարավում։

Երկարությունը 84 կմ է։ Հոսում է Մոլիզեի մարզի տարածքով։ Նեապոլիտանական Ապենիների Մատեզե լեռներից է սկսվում գետի ակունքը (Բոյանո համայնք)։ Ակունքից մինչև մի քանի կիլոմետր երկարության վրա գետի մեջ են թափվում բազմաթիվ վտակներ, որոնք հոսում են Մատեզե լեռներից։ Գետը հոսում է Կամպոբասո գավառով՝ առաջացնելով Guardialfiera լիճը, և Կամպոմարինո ու Տերմոլի համայնքների միջով թափվում Ադրիատիկ ծով։

Հին Հռոմի ժամանակաշրջանում անվանվել է Տիֆերն (լատին․՝ Tifernus)[1]:

Մոլիզեի մարզում արտադրվող կարմիր գինին իր անվանումը ստացել է Բիֆերնո գետից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биферно». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)