Մեդուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդուզա — ինչպես և կորալը, պարզունակ աղեխոռոչավոր կենդանի: Սա նշանակում է, որ նրա մարմինը բաղկացած է բջիջների երկու շերտից:Դրանք կազմում են մի յուրօրինակ պարկ, որի ներսում գտնվում է կերը մարսող խոռոչը: Այս խոռոչի ծայրին բերանն է: Մեդուզան տափակ, հովանոցաձև պարկ է և լողում է բերանքսիվայր:Հովանոցի եզրերին և բերանի շուրջը գտնվում են շոշափուկները, որոնք ծառայում են որսը շոշափելու և բռնելու համար: Շոշափուկները խիտ ծածկված են խայթիչ բջիջներով: Որոշ մեդուզաներ ունեն զգայուն բջիջներ, որոնք ընկալում են լույսը և ջրի գրեթե անորսալի տատանումները: Այս տատանումների շնորհիվ մեդուզան կարող է փոթորիկի մոտենալը զգալ մի քանի ժամ առաջ և նախապես թաքնվել ծովի խորքում: Ամենախոշոր արկտիկական մեդուզան ունի 2 մ տրամագծով հովանոց և մոտ 200 մ երկարությամբ շոշափուկներ:

[խմբագրել] Էրնստ Հեքելի նկարները

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով