Հոնիական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ionian Sea map-rus.png

Հոնիական ծովՄիջերկրական ծովի կենտրոնական մասը` Բալկանյան ու Ապենինյան թերակղզիների և Կրետե ու Սիցիլիա կղզիների միջև։ Հյուսիսում Օտրանտոյի նեղուցով միացած է Ադրիատիկ ծովին, արևմուտքում Մեսինայի նեղուցով` Տիրենյան ծովին։ Մակերեսը` 169 հազար կմ քառակուսի։ Խորությունը մինչև 5121 մետր։ Խոշոր ծոցերը` Պատրաիկոս, Կորնթոսի, Օտրանտոյի։ Արևելքում Հոնիական կղզիներն են։ Գլխավոր նավահանգիստները` Պատրաս, Կերկիրա (Հունաստան), Տարանտո, Կատանիա (Իտալիա

Անվանումն ստացել է հոնիացիներ հին հունական ցեղի անունից։ Այդ ցեղը բնակվում էր Ատտիկայում, Եվբեայի մի մասում, Քիոս, Սամոս, Նաքսոս և այլ կղզիներում։ Մ.թ.ա. 11-9-րդ դարերում գաղութացրել է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան ափի միջին մասը (Հոնիա մարզը), Սև և Մարմարա ծովերի ափերը։ Անվանման արևմտահայերեն գրությունն է Յոնիական ծով։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 36. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով