Ապենինյան թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապենինյան թերակղզի
իտալ.՝ Penisola appenninica

Տեսքը արբանյակից (մարտ, 2003 թ.)
Տեղագրություն Հարավային Եվրոպա
Ողողող ջրեր Տիրենյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով
Ընդհանուր մակերեսը 131,337 կմ²
Ամենաբարձր կետը 2 912 մ
Երկիր Իտալիա Իտալիա
Սան Մարինո Սան Մարինո
Վատիկան Վատիկան
Բնակչություն 26 171 000 մարդ
Բնակչության խտությունը 199,27 մարդ/կմ2
Ծանոթագրություն

Ապենինյան թերակղզի (Իտալիա)##
Ապենինյան թերակղզի (Իտալիա)
Ապենինյան թերակղզի (Եվրոպա)##
Ապենինյան թերակղզի (Եվրոպա)

Ապենինյան թերակղզի (իտալ.՝ Penisola italiana` Իտալական թերակղզի; նաև` Penisola appenninica), Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Թերակղզում են գտնվում Իտալիա, Սան Մարինո և Վատիկան պետությունները։ Թերակղզու տարածքը 131,000 կմ² է, երկարությունը՝ 1100 կմ, իսկ լայնությունը՝ 130-300 կմ։ Անվանումն ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից։

Թերակղզու հյուսիս-արևմուտքում դեպի հարավ-արևելք ձգվում են երիտասարդ ծալքավոր Ապենինյան լեռները, որոնք կազմված են կրաքարից, կավոտ թերթաքարերից և ավազաքարերից։ Լեռները շարունակվում են նաև Սիցիլիա կղզում։ Թերակղզու արևմտյան ափերին և մի քանի կղզիներում կան գործող հրաբուխներ (Ստրոմբոլի, Էթնա, Վեզուվ

Թերակղզին և կղզիները հարուստ չեն օգտակար հանածոներով։

Կլիման Ապենինյան թերակղզում և կղզիներում տիպիկ միջերկրածովային է։ Առավել շոգ է Սիցիլիայում (հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +28 °C, իսկ հունվարինը՝ +10 +12 °C)։

Մշտադալար կաղնիները և Միջերկրական ծովի շրջանի սոճիները, մակվիսների պուրակները, չոր շրջանների ցածրահասակ թփուտնեի մացառուտները (մինչև 1 մ. բարձրությամբ) գրավում են առափնյա դաշտավայրերը և հովիտներով թափանցում լեռները։ 500-800 մ-ից բարձր վայրերում, լեռներում, տարածված են շագանակենու, բոխու, կաղնու լայնատերև անտառները. այստեղից վերև աճում են խառը անտառները։

Բնակչությունը ապրում է գլխավորապես առափնյա դաշտավայրերում և նախալեռներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 508