Ռուբիկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբիկոն գետի ենթդրյալ հունը Հուլիոս Կեսարի ժամանակաշրջանում

Ռուբիկոն (լատ.՝ Rubico(n)), գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծովը։

Մինչև մ.թ.ա. 42-ը սահման էր Իտալիայի և Այսրալպյան Գալլիա պրովինցիայի միջև։ Մ.թ.ա. 49-ի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռուբիկոնը՝ ասելով. «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49 - 45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշումկայացնել։