Նեյչր
| Nature | |
|---|---|
| Կրճատ վերնագիր | չունի |
| Առարկաներ | Բազմաառարկա |
| հավասարակիցների կողմից վերանայված | այո |
| Լեզու | անգլերեն |
| Հրատարակության մանրամասնություններ | |
| Հրատարակիչ | Nature Publishing Group (Միացյալ Թագավորություն) |
| Հրատարակության պատմություն | 1869-ից մինչ հիմա |
| Հաճախականություն | Շաբաթական |
| Ինդեքսավորում | |
| ՄՍՍՀ | Կաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSNԿաղապար:Տեղեկաքարտ Պարբերական/ISSN-eISSN |
| Հղումներ | |
Nature (Նեյչր). նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին: 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից Science-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում:[1]
Գիտական պարբերականների մեծ մասն բարձրորեն մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում: Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ:
Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարցնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին: Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները: Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին: Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են: Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասերի մասին տեղեկությունների համար հղվումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա:
2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ:[2]