Տրիեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տրիեստ
իտալ.՝ Trieste
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՖրիուլի Վենետիկ Ջուլիա
ԳավառՏրիեստ
Մակերես84.49 կմ²
ԲԾՄ2 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն205.374 մարդ (2008 թվական)
Խտություն2.445 մարդ/կմ²
Տեղաբնականունtriestini
Ժամային գոտիUTC+1(ամռանը` UTC+2)
Հեռախոսային կոդ+39 040
Փոստային ինդեքս34100
Փոստային դասիչ34121, 34122, 34123, 34124, 34125, 34126, 34127, 34128, 34129, 34130, 34131, 34132, 34133, 34134, 34135, 34136, 34137, 34138, 34139, 34140, 34141, 34142, 34143, 34144, 34145, 34146, 34147, 34148, 34149, 34150 և 34151
Ավտոմոբիլային կոդTS
Պաշտոնական կայքcomune.trieste.it
Տրիեստ (Իտալիա)##
Տրիեստ (Իտալիա)
Տրիեստ (Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա)##
Տրիեստ (Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա)

Տրիեստ (սլովեն.՝ և խորվ.՝ Trst, լատին․՝ Tergeste, Tergestum), քաղաք և նավահանգիստ Հյուսիսային Իտալիայում, Ադրիատիկ ծովի ափին։ Կան նավի շարժիչների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում, սև մետալուրգիա, նավթավերամշակում, ցեմենտի, ապակու, թղթի, շուտի, սննդի արդյունաբերություն, համալսարան, ծովային, բնապատմական թանգարաններ։ Տրիեստում է տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը։ Հին ժամանակներում Տրիեստը եղել է Հռոմի գաղութը, 5-9-րդ դարերում տիրել են օստգոթերը, Բյուզանդիան, լանգոբարդները, ֆրանկները։ Միջին դարերում Տրիեստին շնորհիվ իր աշխարհագրական շահավետ դիրքի, նշանակալից առևտրրի կենտրոն էր։ 13-րդ դարում Տրիեստին տիրել է Վենետիկը, 1382-ին՝ ավստրիական Հաբսբուրգները, 1719-1891 թվականներին Տրիեստը ազատ նավահանգիստ էր։ 1797 և 1805 թվականներին օկուպացրել են ֆրանսիացիները, 1809 թվականին՝ գրավել, և մինչև 1813 թվականը Տրիեստը մտել է Ֆրանսիայից վասալական կախման մեջ գտնվող Իլլիրիական պրովինցիաների կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է Իտալիային։ 1943 թվականին զավթել են գերմանաֆաշիստական զորքերը, 1945-ի մայիսի 1-2-ին ազատագրել է հարավսլավոնական ժողովրդական-ազատագրական բանակը։ 1945-ին քաղաք են մտել անգլո-ամերիկյան զորքերը (որոնք մնացել են մինչև 1954 թվականը), 1947-1954 թվականներին Տրիեստը մի փոքր շրջանի հետ կոչվում էր «Տրիեստի ազատ տերիտորիա», որը լիկվիդացվեց 1954-ի իտալա-հարավսլավոնական համաձայնագրով։ Տրիեստը և նրան հարակից արևմտյան տարածքն անցան Իտալիային, իսկ Տրիեստից արևելք՝ Հարավսլավիային։ 1975-ին Հարավսլավիան և Իտալիան ստորագրեցին Տրիեստի շրջանում պետական սահմանի մասին պայմանագիրը։

Հայերը Տրիեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիեստում հայեր հաստատվել են 18-րդ դարի վերջին քառորդում, երբ Վենետիկի Մխիթարյան միաբանության պառակտման (1772) հետևանքով, միաբանների մի խումբ՝ Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ եկել է Տրիեստ։ Ավստրիական արքունիքը հովանավորել է միաբաններին և թույլատրել այնտեղ հիմնել վանք, դպրոց, տպարան, որը սկսել է աշխատել 1776-ից և 35 տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան 70 անուն հայերեն գիրք, հիմնականում կրոն, բովանդակությամբ, նաև դասագրքեր, եվրոպական լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար)։ Միաբանությունը 1811-ին տեղափոխվել է Վիեննա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]