Ալբանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանիայի Հանրապետություն
Republika e Shqipërisë
Ալբանիայի դրոշ Ալբանիայի զինանշանը
Դրոշ
Ազգային հիմն՝
Rreth Flamurit të Përbashkuar
Ալբանիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Տիրանա
Պետական լեզու(ներ) Ալբաներեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 28,748 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 4.7%
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 3,581,656 
 -  Խտություն 87.2 /կմ² 
318.6 /մղոն²
Դրամական միավոր Լեկ (ALL)
Ժամային գոտի CET (UTC+1)
 -  Ամռանը (DST) CEST (UTC+2)
Ինտերնետ .al
Հեռախոսային կոդ +355

Ալբանիան (ալբաներեն՝ Shqipëria, պաշտոնական անվանումը` Republika e Shqipërisë) պետություն է Բալկանյան թերակղզու արևմտյան մասում` Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին: Մայրաքաղաքն է Տիրանան:

Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով: Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում` Չեռնոգորիային, արևելքում` Մակեդոնիային, հարավ-արևելքում` Հունաստանին:

Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է «բնակավայր»: Shqipëria ինքնանվանումը նշանակում է «արծվի երկիր» (ալբաներեն արծիվ՝ shqiponjë): Ըստ այլ վարկածի, այդ անվանումը ծագում է ալբաներեն shqip՝ «խոսել հասկանալի» բառից:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի պատմություն:

Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում: Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը:

Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով` իլլիրիական ցեղերով: Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ: Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ. թ. ա. 146 թ. Հռոմեական կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ: Հյուսիսային մասը` սկսած մ. թ. ա. II դ., մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ:

Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան` Արևմտյան Հռոմեական կայսրությանը: Ենթարկվել է գոթերի և հոների (IV վերջ-V դդ.), VI դ. վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին: Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ: Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո: XIV դ. կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից:

1381 թ. թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի: Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ: XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը:

1571 թ. վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից: Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն: Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը: Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դ. սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից:

1912 թ. նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը: 1912-1913 թթ. Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից: Առաջին աշխարհամարտի տարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի: 1915 թ. ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը: Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից: 1920 թ. հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան: Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թ. հունվարի 1-ին` Ալբանիայի թագավոր:

1939 թ. ապրիլի 7-ին Իտալիան Ալբանիա մտցրեց 50 հազարանոց կորպուս և ապրիլի 10-ին անեքսիայի ենթարկեց նրա տարածքը: Զոգուն հեռացավ Հունաստան: Երկիրը կառավարվում էր իտալական թագավորի տեղապահ փախարքա Ֆրանչեսկո Յակոմոնի դի Սան-Սավինոն, իսկ անցումային կառավարության վարչապետ դարձավ Շեֆքետ Վերլաջին: 1940 թ. դեկտեմբերից մինչև 1941 թ. ապրիլը Հունաստանը կրկին օկուպացրեց հարավային Ալբանիան (հյուսիսային Էպիրոս): 1941 թ. օգոստոսի 12-ին իտալական թագավոր Վիտտորիո Էմմանուիլի հրամանագրով ալբանական օկուպացված տարածքներում հաստատվեց Ալբանիա մեծ դքսությունը, որն իր մեջ ընդգրկում էր նաև Մետոհիան, կենտրոնական Կոսովոն և արևմտյան Մակեդոնիան:

1943 թ. երկրում ծավալվեց մասսայական պարտիզանական շարժում և սկսվեց ազգային-ազատագրական բանակի ձևավորումը: 1943 թ. Մուսսոլինիի ռեժիմը տապալվեց, Իտալիան անգլո-ամերիկյան զորքերի կողմից կապիտուլյացիայի ենթարկվեց և դուրս եկավ պատերազմից, սակայն սպտեմբերի 10-ին երկիր մտան գերմանական զորքերը: Մեկ տարի անց ռազմական դրությունը Բալկաններում փոխվեց և ազատագրական պայքարը վերածվեց ժողովրդա-դեմոկրատական հեղափոխության: 1944 թ. նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը ազատագրեց Տիրանան, իսկ նոյեմբերի 29-ին ավարտին հասցրեց երկրի ազատագրումը:

1946 թ. հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Հոջան: Ալբանիան 1949-1962 թթ. հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թթ. նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով: Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թթ. կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական: 1945-1990 թթ. Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը: Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր:

1985 թ. Էնվեր Հոջայի մահվանից հետո նրա տեղը զբաղեցրեց Ռամիզ Ալիան, ով սկզբում փորձեց շարունակել նախկին քաղաքականությունը, սակայն ավելի ուշ ստիպված եղավ հաշվի նստել Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած փոփոխությունների հետ և թույլատրեց քաղաքական կուսակցությունների գործունեությունը: 1992 թ. համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարավ Ալբանիայի Դեմոկրատական կուսակցությունը: Կոմունիստական ռեժիմի անկումը հանգեցրեց մեծ չափերի արտագաղթի:

1996 թ. համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը: 1997 թ. երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր: «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թ. հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թ. այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

[խմբագրել] Աշխարհագրություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի աշխարհագրություն:

[խմբագրել] Կլիմա

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի կլիմա:

[խմբագրել] Վարչական բաժանում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի վարչական բաժանում:

[խմբագրել] Պետական կառուցվածք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի պետական կառուցվածք:

Երկրի ղեկավարը նախագահն է:

Երկրի խորհրդարանը միապալատանի Ազգային ժողովն է (140 տեղ): 100 պատգամավորներ մեկ մանդատանի շրջաններում ընտրվում են մեծամասնական համակարգով (երկու փուլով), 40-ը` կուսակցական ցուցակներով` չորս տոկոսանոց շեմով: Պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է:

Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թ.` անկախության համար և Փարիզի պայմանագրով նախատեսված Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի միջև երկրի բաժանման դեմ պայքարի ընթացքում:

1928 թ. խորհրդարանը լուծարվեց, Ալբանիան հռչակվեց թագավորություն: 1939 թ. ապրիլին Իտալիան օկուպացրեց Ալբանիան, թագավոր Զոգ Ահմեդը փախավ երկրից:

Դիմադրողական շարժումը գլխավորեցին կոմունիստամետ ուժերը: 1941-ի նոյեմբերին ստեղծվեց ԱԿԿ-ի միասնական մարմինը, որը պետք է գլխավորեր ազատագրական պայքարը: 1942-ի սեպտեմբերին Մեծ Պեզայում կայացավ օկուպացիայի դեմ ելույթ ունեցող առաջադեմ ուժերի համագումար: Ստեղծվեց ազգային-ազատագրական գերագույն խորհուրդ, որը պետք է ստանձներ ազատագրական շարժման ղեկավարությունը: Այն դարձավ ազգային-ազատագրական ճակատի ղեկավար մարմինը: 1943-ի հուլիսին ազգային-ազատագրական ճակատի գերագույն խորհուրդը որոշում կայացրեց ազգային-ազատագրական բանակի գլխավոր շտաբի կազմակերպման մասին: 1944-ի մայիսին I հակաֆաշիստական ազգային-ազատագրական կոնգրեսում ձևավորվեց հակաֆաշիստական-ազգային-ազատագրական կոմիտեն, որին տրվեցին ժամանակավոր կառավարության գործառույթներ: 1944 թ. մտցվում է համընդհանուր ընտրական իրավունք: 1945 թ. անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնցում ձայների 97,7 % ստացավ կոմունիստների գլխավորած Դեմոկրատական ճակատը (մյուս քաղաքական ուժերը ընտրություններին չմասնակցեցին): Աստիճանաբար իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Էնվեր Հոջան, ով դաժան հաշվեհարդար էր տեսնում իր քաղաքական հակառակորդների հետ: Մինչև 1956 թ. Ալբանիան հարաբերություններ էր վարում ԽՍՀՄ հետ, ի հակակշիռ Հարավսլավիայի, սակայն ԽՄԿԿ XX համագումարից հետո ընտրվեց քաղաքական մեկուսացման կուրս:

[խմբագրել] Տնտեսություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի տնտեսություն:

[խմբագրել] Բնակչություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի բնակչություն:

Ալբանիաում հիմնականում բնակվում են ալբանացիներ(95%) և հույներ (3%):Բնակչության 70% դավանում են իսլամ:

[խմբագրել] Մշակույթ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի մշակույթ:

[խմբագրել] Կրոն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կրոնը Ալբանիայում:

[խմբագրել] Զինված ուժեր

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբանիայի զինված ուժեր:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով