Գորշ գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլ
Գորշ գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Ենթատիպ: Ողնաշարավորներ
Դաս: Կաթնասուններ
Կարգ: Գիշատիչներ
Ընտանիք: Շնազգիներ
Ցեղ: Գայլեր
Տեսակ: Գորշ գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus
Արեալ
պատկեր

  Ջրային մակերես

  Տարածվածություն

  Նախկին տարածվածություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180596
NCBI 9612

Գայլ, Գորշ Գայլ կամ Մոխրագույն գայլ (լատ․ Canis lupus) շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ [1] Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղտահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ [2] Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ [3] Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։

Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում: Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։

[խմբագրել] Տեսակները

Գայլերը բաժանվում են մի քանի հիմնական տեսակի՝

  1. Գորշ գայլ
  2. Բաշավոր գայլ
  3. Շիկահեր գայլ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Մոխրագուն գայլ, Հայկական սովետական հանրագիտարան, 1976 թ․
  2. Волчий лес - Виды волков
  3. Волки - Фолклендский волк

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով