Գորգ
Գորգ - բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից. լինում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված։ Գորգերի զարդանկարները բաղկացած են կենտրոնական մասից և այն եզերող շրջանակներից։ Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գործվածքի մակերեսով (խավոտ կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ) չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով ու հորինվածքով, գունային կառուցվածքով։ [1]
[խմբագրել] Պատմություն
Դեռևս Ասորական և Բաբելոնական աղբյուրներում հիշատակվում է գորգերի մասին։ Հնագիտական պեղումների ժամանակ Կարմիր բլուրի գործվածքներինհետ հայտնաբերվել են նաև գորգի պատառիկներ։ Ներկերի, գործվածքի և թելերի որակով առավել հայտնի են արևելյան՝ պարսկական, հայկական և թուրքմենական գորգերը։ Արևմտաեվրոպական գորգագործության ասպարեզում 16-րդ դարից հատուկ տեղ են գրավում շպալերները։ 17-րդ դարից առանձնանում են Սավոնների մանուֆակտուրայի (Ֆրանսիա) խավոտ գորգերը։ Դրանք սովորաբար սև ֆոնի վրա արաբենիքներով և բարոկոյական զարդերով գորգեր են։ Դրանց ազդեցությամբ խավոտ գորգեր են մշակվել Անգլիայում և Իսպանիայում։ 19-րդ դարից մեքենայական արտադրության զարգացման պատճառով արևմտաեվրոպական գորգի որակը խիստ ընկել է։
[խմբագրել] Հղումներ
- ↑ Հայկական Սովետական հանրագիտարան , 1977, Երևան
Տես նաև Հայկական գորգ