Պղպեղ
| Պղպեղ | ||
|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||
|
||
| Լատիներեն անվանում | ||
| Nicotiana | ||
|
|
Պղպեղ կամ Տաքդեղ (լատ.՝ Piper), մորմազգիների ընտանիքի ուտելի մշակաբույս:
Բովանդակություն |
Պղպեղի տարատեսակները[խմբագրել]
Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր և գունավոր են), ունի մոտ 700 տեսակ, որոնցից մի մասը աճեցվում է պտուղներից կծու համեմունքներ պատրաստելու նպատակով, օրինակ`
- Սև պղպեղ — տեսակ Piper nigrum.
- Երկար պղպեղ — տեսակ Piper longum.
Հետաքրքիր փաստեր պղպեղի մասին[խմբագրել]
Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Քրիստափոր Կոլումբոսը։ Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ևս ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։ Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։ Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են` կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։
Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ` B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։
Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը: Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա: Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է: Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը:
Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում: Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց:
Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը` չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին: Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում: Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար:
Մարինացված պղպեղ[խմբագրել]
Բաղադրիչներ
- կարմիր, կանաչ, դեղին պղպեղներ – 1,25 կգ
- սխտոր – 4 պճեղ
- կարմիր կծու պղպեղ – 2 հատ
- գինու քացախ – 375 գ
- անիսոնի օղի – 2 ճ. գդ.
- աղ – 2 թ. գդ.
- շաքարավազ – 5 գ
- դափնու տերև – 4 հատ
Պղպեղները լվանալ, մաքրել: Սխտորը մաքրել, չորս մասի բաժանել ամեն պճեղը: Չիլին մաքրել և կտրատել: Քացախը խառնել 375 մլ ջրին, ավելացնել անիսոնի օղին, աղը, շաքարավազը, չիլին, սխտորը, եռացնել: Մարինադի մեջ գցել պղպեղները, եփել 3 րոպե: Ավելացնել դափնու տերևը: Մարինացված բանջարեղենը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել: Թողնել գոնե մեկ շաբաթ, որպեսզի համերը միախառնվեն: Կարելի է պահել սառնարանում մոտ վեց ամիս:
Տես նաև[խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պղպեղ կատեգորիայում։ |