Տաքդեղ
Տաքդեղ (Capsicum annuum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի Capsicum ցեղին պատկանող մշակաբույս: Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ` աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում: Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք` չորացած և աղացած վիճակում:
Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով: Քիմիական կազմը խիստ փոփոխական է` կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից: Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12%-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6%, թաղանթանյութը` 1,06-1,16%, մոխիրը` 0,077-1,9%: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2%-ը: Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների: Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է:
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Տեխասի A&M համալսարան (անգ.)