Արարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ
Double Peaked Ararat, Cropped 2.jpg
Սիսը և Մասիսը
Տեղադրություն Թուրքիա Աղրի, Բայազետ, Թուրքիա
Լեռնային համակարգ բաղադրյալ հրաբուխ
Վերջին ժայթքում 1840
ԲԾՄ 5165 մ
Առաջին վերելք 1829 թ-ի սեպտեմբերի 27
Ֆրիդրիխ Պարրոտ
Խաչատուր Աբովյան
##Արարատ (Թուրքիա)
Red triangle with thick white border.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Արարատ (թուրքերեն՝ Ağrı Dağı, քրդերեն՝ Çîyaye Agirî), հանգած հրաբուխ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5165 մ) և փոքր (Սիս-3975 մ), Հայկական Լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի Իգդիր իլում (շրջանում)։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։

  • Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ-արևելք։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սիսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված, զուրկ հավերժական ձյունից և սառցադաշտերից։

Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։

Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։

2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։

Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ է։

Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։

Կլիմա և բուսականություն[խմբագրել]

Արարատ լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 6 աստիճան C-ից (ստորոտում) մինչև 20-25 աստիճան C (գագաթին), հուլիսին 26 աստիճան C-ից (ստորոտում) մինչև 0 աստիճան C և պակաս (գագաթում)։

Արարատի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ Տուրնեֆորը 1701 թ օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական յուրահատկություններն ու բուսական աշխարհը։

Արարատի միջին գոտու (1500 մ - 3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային բույսերով։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում հռչակված է եղել որպես Հայոց արքունի որսատեղի։

Առաջին բարձրացողները[խմբագրել]

Փավստոս Բյուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (4-րդ դար) Նոյի տապանը տեսնելու հույսով մի խումբ մարդկանց հետ փորձեց Մասիսի հյուսիսարևելյան լանջով բարձրանալ նրա գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին, հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Արարատի կատարի անմատչելիությունը մահկանացուների համար։ Այժմ Հակոբ Մծբնեցու բերած փայտի այդ կտորը, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում։ Իսկ տասներեքերորդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկը վկայում է, որ հայերն Արարատի գագաթը չեն բարձրանում ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։

  • 1829 թվականին առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան, և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թ. հուլիսին ակադեմիկոս Աբիխը, մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավարևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք։
  • 1850 թվականի օգոստոսին այդ նույն ճանապարհով Արարատի գագաթը բարձրացավ ռուսական գնդապետ Խոյկոյի արշավախումբը, որը մեկ շաբաթ մնաց գագաթին և կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ։ Դրանից հետո բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատի գագաթը, կատարել բազմաբնույթ ուսումնասիրություններ։
  • 1910 թ. «Հուլիսի 30-ին և 31-ին Մեծ Մասիս բարձրացան բնագիտության մագիստրոս պ. Րոզենդալ, մեքենայագետ Վեյս, դոկտոր Ֆոն-Դեյկ Պոստ, պ. Վեյֆելբախ, դոկտոր Նյուտոն, պ. Սեյլան և Պադուայի անգլիական գեներալ-կոնսուլ պ. Լինտոմ, «Հորիզոն» 1910, 11 օգոստոս, «Լումայ» 1910, թիվ 5-6, էջ 101, «Սեյլան», Սասուն, Երևան, 1990, էջ 5-6։

Միայնակ բարձացողները[խմբագրել]

անուն ազգություն թվական
Ջեյմս Բրայս անգլիացի 1878 սեպտեմբերի 12
Անդրեյ Պաստուխով ռուս 1892,1893,1894
Ա. Աբելյան հայ 1896 սեպտեմբերի 14
Բոզկուրտ Էրգյոր թուրք 1970 փետրվարի 21

Առաջին հիշատակումները[խմբագրել]

Արարատի մասին առաջին գրավոր հիշատակումները դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից են (Աստվածաշունչ, Գիրք ծննդոց)

Պատկերասրահ[խմբագրել]

Double Peaked Ararat, Cropped 1.jpg

Տես նաև[խմբագրել]

Commons-logo.svg