Ցոլակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ցոլակերտ / Իգդիր
թուրքերեն՝ Iğdır
ադրբ. İğdır
քրդ. Îdir
A view of Igdir city centre.jpg
Կենտրոնական փողոցը
39°55′00″ հս. լ. 44°02′00″ ավ. ե. / 39.916667° հս. լ. 44.033333° աե. ե.
Երկիր Թուրքիա
Իլ Իգդիրի իլ
Մակերես 1479 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 850 մ
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 119 432 մարդ
Ազգային կազմ ադրբեջանցիներ, քրդեր, թուրքեր
Կրոնական կազմ Շիա և սուննի իսլամ
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ 0476
Փոստային ինդեքս 76000
Պաշտոնական կայք www.igdir.bel.tr (թուրքերեն)
##Ցոլակերտ (Թուրքիա)
Red pog.png

Ցոլակերտը (այժմ՝ Իգդիր, թուրքերեն՝ Iğdır, ադրբ. İğdır, քրդ. Îdir) քաղաք է ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող արԻգդիր իլում, պատմական Արևելյան Հայաստանում: Իգդիր իլի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է: Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավարևմուտք: Տեղանքը հարթավայրային է: Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով: Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Միջնադարում ներկայիս Իգդիրը կոչվում էր Ցոլակերտ[1], և իր շրջակայքով Կողբի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը: Սակայն հետո նա վերանվանված է եղել օսմանյան կայսրության կառավարության կողմից և ստացել է «Իգդիր» անվանումը: XIV—XV դարերից Ցոլակերտի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա` ավերելով և կողոպտելով այն: Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ: Իբրև գավառի կենտրոն Ցոլակերտն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն: Նա 1403 թվականին եղել է Ցոլակերտի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր: Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Ցոլակերտը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում: 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Ցոլակերտը Թուրքմենչայի պայմանագրով մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր: 1828-1917 թվականներին քաղաքը նույնպես պատկանում դեռ պատկանում է Ռուսաստանին և մտնում էր Էրիվանի նահանգի Սուրմալույի գավառի մեջ, 1917-1918 պատկանում է նորաստեղծ Ռուսական Հանրապետության և 1918—1920 թվականներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությանը: [2]: 1921 թ. Կարսի պայմանագրի պայմաններով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Ցոլակերտը մտնում է Թուրքիայի կազմի մեջ:

Ցեղասպանության հուշարձան և թանգարան [խմբագրել]

Որպես պատասխան աշխարհում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցվող հուշարձանների, Իգդիրում կառուցվել է Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին իբր հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին նվիրված հուշարձան:

Քույր-քաղաքներ [խմբագրել]

Հայտնի անձինք [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 309 (Երևան, 1978)
  2. Balakian, Peter (2003)։ The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response։ New York: HarperCollins, 324-330։ ISBN 0-0605-5870-9։