Գիսանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիսանե
Դիցաբանություն՝ Հայկական դիցաբանություն
Սեռ՝ Արական
Վայր՝ Մեծ Հայք Մեծ Հայք
Եղբայր՝ Դեմետր
Բնորոշ գծեր՝ Երկար մազեր, մուգ գույնի մաշկ

Գիսանե, հայկական պանթեոնի աստված, որին վերագրվում է հնդկական ծագում։ Ավանդազրույցների համաձայն՝ Գիսանեի անունը բացատրվում է գես (ծամ, մազ) բառով, այսինքն՝ իբր նա և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Գիսանեն և նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին։ Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Տ. Ի. Լագունովա, Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ, Երևան, «Անտարես», 2010, էջ 20։