Տորք Անգեղ
| Տորք Անգեղ |
|
|---|---|
| Դիցաբանություն՝ | Հայկական դիցաբանություն |
| Վայր՝ | |
| Հայր՝ | Անգեղ |
| Բնորոշ գծեր՝ | Բարձրահասակ, տգեղ, հզոր |
Տորք Անգեղ, նաև Տուրք կամ Անգեղյա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։
[խմբագրել] Բնութագիր
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տոքր Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել։
[խմբագրել] Անվան ծագում
Տոքր Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաաքքադական Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտանմունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Մեծ Հայքի նշանավոր Անգեղտուն գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տոքր Անգեղը, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուքր, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տոքր Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։
|
|
||
|---|---|---|
| Սրբազան վայրեր |
||
| Հավատալիքներ և ծեսեր |
Տոներ (Բարեկենդան • Նավասարդ • Վարդավառ) Բագին • Մատաղ • Սոսյաց անտառ |
|
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
||
| Հերոսներ և նահապետեր |
Ամասիա • Արա Գեղեցիկ • Արամանյակ • Արամայիս • Զարմայր • Գեղամ • Հայկ Նահապետ • Հարմա |
|
| Տաճարներ |
Աշտիշատ • Արամազդի դպիրի դիվանը • Արմավիր • Բագառիճ • Բագարան • Գառնի • Երիզա • Թորդան • Կուառս • Յոթնփորակյան բագինք |
|