Թոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորի կռիվը յոթունների հետ (նկարիչ` Մարտին Էսկիլ Վինգ, 1872թ.)

Թոր (հին սկանդինավերեն` Þórr), սկանդինավյան դիցաբանության մեջ որոտի, կայծակի, փոթորիկների, կաղնու ծառի, հզորության, մարդկության պաշտպանության, ինչպես նաև պտղաբերություն և հիվանդների ապաքինման աստվածն է, ոսկեհեր աստվածուհի Սիֆի ամուսինը, Յոթունների (հսկաներ) սիրելին, ամենակարող աստված Օդինի որդին և չար աստված Լոկիի խորթ եղբայրը։ Թորն ունի մուրճանման զենք, որը կոչվում է մյոլնիր: Գերմանական ցեղերը Թորին հին անգլերենով կոչում էին Þunor, հին գերմաներենով` þonar:

Ի վերջո ծագելով նախահնդեվրոպական հավատալիքներից, Թորը գերմանական ժողովուրդների ամբողջ գրի առնված պատմության մեջ նշվում է որպես աստված, երկնային հզոր ուժ։ Պատմությունը որպես այդպիսին սկսվում է Հռոմի կողմից գերմանական տարածքների զավթմամբ, շարունակվում ցեղային ընդարձակումներով ու Ազգերի մեծ գաղթով, հասնում մեծագույն ժողովրդականությանը Վիկինգների ժամանակաշրջանում և վերջանում սկանդինավյան երկրներում քրիստոնեության ընդունմամբ։

Commons-logo.svg