Լոկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոկի
Տեսակականդինավյան աստված և դարձվոր
ԴիցաբանությունՍկանդինավյան
Սեռարական[1] և դարձվոր[2][1]
Երևի համընկնում էLóðurr?
ԱնդամակցությունԱսեր և Յոտուններ
ՀայրՖարբաուտի[3]
ՄայրԼաուվեյի[3]
Քույր/ԵղբայրԲիլեյստր և Հելբլինդի
ԱմուսինՍիգյուն
ԿողակիցՍիգյուն
ԶավակներNari?, Váli?, Յորմուգանդ[3], Ֆենրիր[3], Հել[4][5][6][…] և Սլեյպնիր
Կապված կերպարներՏոր
Բնորոշ գծերխորամանկություն, խաբեբայություն
 Loki Վիքիպահեստում

Սկանդինավյան դիցարանում Լոկին (հին սկանդինավյան լեզվով՝ Loki, գերմ.՝ Loge) յոտուն Ֆարբաուտի և Լաուվեյի որդին էր, հիշատակվում է նաև որպես խորամանկության և խաբեության աստված։ Սերում է յոտուններից, բայց Ասերը թույլատրել էին նրան ապրել իրենց հետ Ասգարդում ՝ ի շնորհիվ նրա ոչ սովորական խելքի և խորամանկության։ Լոկին ուներ մի շարք մականուններ, ներառյալ Հվեդրունգ, Լոֆտ(Loptr) և Լոդուր(Lóðurr)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոկին ներկայացվում է գեղեցիկ, ոչ բարձրահասակ մարդ։ Օդինի արյունակից երբայրն էր։ Նախքան հսկաները պատկերազմ կսկսեին Ասերի հետ, Լոկին երեք տարի ապրեց Յոտունհեյմում ՝ վիթխարի կնոջ ՝ Անգրոբդայի մոտ։ Այդ ժամանակահատվածում վերջինս ունենում է երեք երեխա. աղջիկը ՝ Հելը, ում մի կեսը կարմիր էր, իսկ մյուսը ՝ կապույտ, հսկայական օձը ՝ Յորմուգանդը և հրեշային գայլը ՝ Ֆենրիրը։ Լոկին երկու երեխա ունի նաև Սիգյունից ՝ Նարի և Վալի (հին տարբերակներում ՝ Նարի և Նարվի, Վալի և Ցարվի)։ Բացի դրանից, «Երգ Հյունդլեի մասին» աշխատությունում ասվում է, որ Լոկին է լույս աշխարհ բերել բոլոր կախարդներին ՝ ուտելով չար կնոջ կիսավառված սիրտը («Երգ Հյունդլեի մասին», 41)։

Լոկիի բնավորության գծերը բնորոշ են խաբեբաներին. անձի երկվություն, հնարամտություն, խորամանկություն, չարություն։ Համոզմունքը, որ «լավի» և «վատի» մասին պատկերացումները բացակայում են նրա համար, այնքան էլ ճիշտ չէ։ «Լոկիի ջանքերը» երգում նա,անխնա և արտահայտություններից չամաչելով, բացահայտում է յոթ դիցուհու և յոթ դիցի, ովքեր հավաքվել էին ծովային հսկայի՝ Էգիրի խնջույքին։ Աստվածներին նա առաջին հերթին մեղադրում է վախկոտության մեջ, իսկ աստվածուհիներին ՝ բղջախոհության։ Հենց նույն խնջույքին էլ Լոկին ընդունում է իր ՝ Բալդերին սպանելու մեղքը։

Դրանից հետո Լոկին փորձում է թաքնվել սաղմոնի կերպարում ֆյորդ Ֆրանանգրի շատրվանում։ Զայրացած ասերը բռնում են և՛ նրան, և՛ նրա երկու երեխաներին ՝ Վալիին և Նարվիին։ Վալիին դարձնում են գայլ, և նա եղբորը մասերի է բաժանում։ Լոկիին կապկպում են Նարվիի փորոտիքով և շղթայում են ժայռին։ Սկադին, լուծելով հոր մահվան վրեժը, նրա գլխից կախում է մի օձ, որի թույնը անդադար կաթկթում է Լոկիի դեմքին։ Սակայն վերջինիս հավատարիմ կինը ՝ Սիգյուն, բաժակ է պահում նրա տակ, որի մեջ էլ հավաքվում է թույնը։ Երբ բաժակը լցվում է, Սիգյունը գնում է այն դատարկելու, իսկ միևնույն ժամանակ թույնը կաթում է Լոկիի դեմքին, և նա ցավից գալարում է մարմինը։ Հենց այդ էլ հանդիսանում է երկրաշարժի պատճառ։

Մյուս կողմից էլ՝ ասերը հաճախ էին դիմում Լոկիի ծառայություններին այն դեպքերում, երբ պետք էր խորամանկել։ Լոկին տիրապետում էր արտաքինը փոխելու կարողությանը։ Այդպես նա գեղեցիկ զամբիկի կերպարով հրապուրեց Սվադիլֆարի անունով ձիուն, որը պատկանում էր Ասգարդը կառուցած քարագործ յոտունին, որով էլ ազատեց ասերին վերջինիս ամուսնացնելու Ֆրեյրայի հետ։ Այդպիսով Լոկին հղիացավ և լույս աշխարհ բերեց ութոտանի քուռակ Սլեյպնիրին, որին ավելի ուշ հեծնում էր Օդինը։ Ի շնորհիվ Լոկիի ՝ Ասերը ստացան այնպիսի գանձեր, ինչպիսին էին Տորի մուրճը ՝ Մյոլլնիրը, Օդինի Գունգնիր նիզակը, Սկիդբլադնիր նավը, Դրաուպնիր մատանին և Գուլլինբուրստի վարազը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոկին և Սիգյունը

Որոշ հետազոտողներ պնդում ն, որ, կազմելով երրորդության մաս (Օդին, Հենիր, Լոդուր կամ Լոկի), այս դիցը սկզբնական շրջանից պատկանել է աստվածների դասին, որոնք ապրել են դեռևս Օդինից առաջ, և եղել է հսկա Իմիրի որդին, Կարին (օդ) և Հլերը (ջուր) նրա եղբայներն էին,իսկ Ռանը ՝ ծովերը սարսափելի աստվածուհին, քույրը։ Մնացած միֆոլոգները, սակայն, նրան համարում են հսկա Ֆարբաուտի որդին, որին ասոցացրել են Բերգելմիրի ՝ ջրհեղեղից միակ փրկվածի հետ, նաև Լաուվեյիի կամ Նալի որդին։ Այդ դեպքում միակ բանը, որը կապում էր Լոկիին ու Օդինին, դա եղբայրական երդումն էր, որը միմյանց տալիս էին սկանդինավցիները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Սիգյունի հետ ամուսնությունից, Լոկին ամուսնացել է նաև Անգրոբդայի հետ, որն ապրում էր Երկաթե անտառում և ծննդաբերում է երեք հրեշ. Հելին ՝ մահվան աստվածուհուն, Միդգարդի օձին ՝ Յորմուգանդ և Ֆենրիր գայլին։ Սիգյունը նրանից լույս աշխարհ է բերում երկու որդի ՝ Նարվի(Նարի) և Վալի. վերջինս անվանվել է Բալդերի համար վրեժ լուծով աստծո անունով։ Սիգյունը միշտ պահպանեց հավատարմությունը իր ամուսնու նկատմամբ և չլքեց նրան անգամ այն բանից հետո, երբ Լոկիին վերջնականապես աքսորեցին Ասգարդից և շղթայեցին հսկայական օձի տակ։

Սլեյպնիր ձին նույնպես համարվում է Լոկիի որդին, որին նա ունեցել է զամբիկի տեսքով Սվադիլֆարի ձիուց։

Լոկիին սխալմամբ հաշվեգրում են նաև որպես Գլուտի(փայլ) ամուսին, որը ամուսնացած էր Լոգիի հետ և նրանից ուներ երկու աղջիկ՝ Էյզա և Էնմիրա։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուգաբանության մասին հարցը հստակ չէ։ Ամենատարածված տարբերակն այն է, որ այն առաջացել է հին-իսլանդական lúka-«փակել», «վերջացնել» (հավանաբար նկատի առնելով Լոկիի դերը Ռագնարյոկի ժամանակ)։

Երբեմն Լոկիի անունը կապում են բալտիկյան արջի Lokys անվանումի և հունական գայլի Λύκος անվանման հետ։ Գոյություն ունի նաև Լոկի անվան ծագման տարբերակ «լոգի»-«կրակ» բառից, որը և համարվում է հիմնական վարկածը այն բանի, որ Լոկին կրակի աստվածն էր։

Լոկին ժամանակակից արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն և թատրոն

  • Լոկի - Վագներ Րիխարդի «Ռեյնի ոսկին» օպերայի կերպար
  • Լոկի - «Loki, God Of Fire» երգի հերոսը Manowar խմբի Gods of War ալբոմից
  • Լոկի - «Deceiver of the gods» համանուն ալբոմի երգի հերոս շվեդական վիկինգ-մետալ խմբի Amon Amarth-ի

Գրականություն

  • Վագների ազդեցության տակ գերմանացի գրող Լյուդվիգ Յակոբսկու «Լոկի»(Loki. Roman eines Gottes, 1899), ինքնատիպ աշխատանք է՝ հիմնված սկանդինավյան դիցաբանության վրա։
  • Ի.Ա. Բունինի «Բալդեր» բանաստեղծությունը, որի կենտրոնական կերպարը Լոկին է
  • Բրյուսովի «Բալդերին Լոկի» բանաստեղծությունը հասցեագրբած էր Անդրեյ Բելոմին
  • Լոկին «Կռվի և սիրո արվեստի» դասավանդողը Պելեվինի Empire V ռոմանում
  • Լոկին ՝ որպես սկանդինավյան դից, հանդես է գալիս Անդրեյ Բելյանինի «Իմ կինը կախարդ է» գործում
  • Ջոան Հարիսի «Ռունագրեր» (անգլ. Runemarks) գրքում Լոկին խաբեության աստվածն է
  • Հարրի Հարրիսոնի տետրալոգիայոմւ («Մուրճ և Խաչ», «Խաչ և թագավոր», «Թագավոր և Կայսր», «Կայսր և Մուրճ») Լոկին Ասգարդի աստվածություններից մեկն է ՝ Օդինից անիծված, բայց մարդու կողմից փրկված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոկի» հոդվածին։