Պերուն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Gromoviti znaci ("Ամպրոպային նշաններ") - Պերունի հնագյուն խորհրդանիշներ, որոնք մինչ այժմ պատկերվում են արևելյան սլավոնների շինությունների վրա՝ տունը կայծակից պաշտպանելու նպատակով։

Պերուն (ռուսերեն՝ Перун, բելառուսերեն՝ Пярун, լիտվերեն՝ Pērkons) ― սլավոնական և մերձբալթյան ժողովուրդների հեթանոսական պանթեոնի գլխավոր աստվածությունը, տարածված էր նաև մյուս հնդևրոպական ժողովուրդների մոտ, տարբեր անուններով։ Որպես գերագույն աստված, ուներ մի շարք ֆունկցիաներ, բայց հիմնականում պաշտվում էր որպես ամպրոպի և կայծակի աստվածություն։

Ռուսիայում քրիստոնեության հաստատումից հետո Պերունի պաշտամունքի հատկանիշները պահպանվել են ռուսական պրավոսլավ եկեղեցու սրբերից մեկի՝ Սուրբ Եղիայի պատկերում։