Հայկական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական դիցաբանություն, հին հայերի հեթանոսական կրոն, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը։

Աստվածներ[խմբագրել]

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով։

Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել։

Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը։ Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները։

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան)։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան։ Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն։

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամին և այլ աստվածություններ։

Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝

Հայերեն անվանումը Հունարեն անվանումը
Արամազդ Զևս
Անահիտ Արտեմիս
Միհր Հելիոս կամ Հեփեստոս
Վահագն Հերակլես կամ Արես
Տիր Ապոլլոն կամ Հերմես
Աստղիկ Աֆրոդիտե
Նանե Աթենաս
Սպանդարամետ Հադես

և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները։ Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր։

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթներին, պաշտամունքային տարրերին քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ։

Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդ ի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում։ Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը։ Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը։

Բնության հավատալիքներ[խմբագրել]

Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ աղանդների պաշտամունքի հետ, հիմնականում նախնիների, երկնային մարմինների պաշտամունքի (արևի, լուսնի) և որոշակի արարածների երկրպագությանը (առյուծների, արծվի, ցուլի)։ Սակայն հիմնական պաշտամունքը եղել է հայկական պանթեոնի աստվածների։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Ար (որպես ելակետ), որին հաջորդում էր Վանատուրը։ Հետագայում, շնորհիվ հայ - պարսկական հարաբերությունների ազդեցությանը, Արարիչ աստված դառնում է Արամազդը, իսկ հելլենիստական դարաշրջանի ազդեցությանից, նա նույնացվում է Զևսին։

Տոտեմականություն[խմբագրել]

Ի լրումն հիմնական արծվի եւ առյուծի պաշտամունքի կային այլ սրբազան կենդանիներ.

  • Ցուլ (Երվանդ և Երվազը ծնվել էին կնոջ և ցուլի հարաբերությունից)
  • Եղնիկ (պաշտամունքը կապված էր մայր աստվածուհու և ավելի ուշ քրիստոնեական Մայր Աստվածածնի հետ)
  • Արջ (Ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։)
  • Կատու (Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։)
  • Շուն, օրինակ Արալեզ (Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դանից հետո աշխարհը հացով է լցվում։)

Սուրբ կաթնասուններ[խմբագրել]

  • Առյուծ
  • Ձի
  • Ցուլ
  • Ոչխար

Սուրբ թռչուններ[խմբագրել]

  • Արծիվ
  • Աքաղաղ
  • Ծիծեռնակ (Ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում)
  • Արագիլներ( Իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին աստծուն մատաղ անելու համար։)
  • Կռունկ (Սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։)

Սուրբ բույսեր[խմբագրել]

  • Սոսի, չինարի
  • Գիհի
  • Բեգոնիա

Տոտեմներին նաև դասում են ձկներին, շնորհիվ գոյության ունեցող հին քանդակներին։

Շատ առասպելներ նվիրված էին օձերին, նրանց պաշտամունքը, որը հնում տարածված էր ժողովրդի մեջ (հատկապես լորտու, ով համարվում էր հայերի ընկեր)։ Ենթադրվում էր, որ սուրբ օձերը ապրում էին քարանձավներում իրենց պալատներում, իսկ օձերի արքայի գլխին թանկարժեք քար էր կամ ոսկյա եղջյուրներ էր։ Յուրաքանչյուր թագավորները իր բանակ ուներ։

Սարեր[խմբագրել]

Լեռների ծագումը առասպելներում սովորաբար անտրոպոմորֆ բնույթ ունի։ Ըստ որոշ առասպելների, լեռները եղբայր-հսկաներ էին եղել։ Ամեն առավոտ նրանք ամուր գոտևորվում էին ու բարի առավոտ մաղթում միմյանց։ Սակայն ժամանակի ընթացքում, նրանք ծույլանում են վաղ արթնանալ և բարևել միմյանց, նաև չեն էլ ձգում գոտիները։ Աստվածները պատժում են եղբայրներին ու դարձնում են նրանց լեռներ, իրենց գոտինեիը վերածում են կանաչ հովիտների, իսկ արցունքները՝ աղբյուրների։ Մեկ այլ վարկածով, Մասիս սարը (Արարատ) և Արագածը քույրեր են,իսկ Զագրոս ու Տավրոսը - եղջերավոր վիշապներ էին (դրակոններ), որոնք մարտնչում էին իրենք իրենց դեմ։

Տիեզերաբանությունը և երկնային մարմինները[խմբագրել]

Առասպելներում երկինքը կարծես քաղաքի էր նման, շրջապատված քարե պատերով և պղնձե դարպասներով։ Անհատակ ծովի մոտ, որը բաժանում էր երկինքն ու երկիրը, գտնվում էր դրախտը։

Aquote1.png Երկինքն ու երկիրը ամուսիններ են, երկինքը հայր է, երկիրը՝ մայր։ Երկնքի և երկրի արանքում է գտնվում երկնային ծիրանի ծովը։ Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։ Aquote2.png


Դրախտի դարպասներին կից հոսում էր հրե գետը, որի վրայով էլ ձգված էր կամուրջը մեկ մազե թելիկից (Maze kamurch)։ Դժոխքը գտնվում էր երկրի տակ։Դժողքում տանջանք ապրող հոգիները դուրս էին գալիս դժոխքից և բարձրանում են կամուրջի վրա, սակայն այն չի դիմանում իրենց մեղքերի ծանրությունից և իսկույն պատռվում է և հոգիները ընկնում են հրե գետը։ Ըստ մեկ այլ առասպելի, կամուրջը ձգված էր դժոխքի վրայով։ Եվ աշխարհի վերջի ժամանակ,երբ բոլոր մահացածները հարություն կառնեն,յուրաքանչյուրը պետք է անցնի այդ կամուրջի վրայով. մեղսավորները կընկնեն դժոխք, իսկ արդար մարդիկ կանցնեն դրախտ։

Երկրագունդը, ըստ մի վարկածի, մի ցուլի կոտոշների վրա է տեղավորված։ Երբ նա ցնցում է գլուխը, երկրաշարժ է տեղի ունենում։ Ըստ մեկ այլ վարկածի, երկիրը շրջապատված է մի մեծմարմին ձկով (Lekeon կամ Leviathan), ով լողանում է օվկիանոսում։ Ձուկը ջանում է բռնել իր պոչը, բայց չի կարողանում։ Իր շարժումներից երկրաշարժեր է առաջանում։ Սակայն եթե ձուկը կկարողանա բռնել իր պոչը, ապա դա կբերի աշխարհըի ոչնչացմանը։

Aquote1.png Երկիրը հանգչում է եզի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։:

Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան1 ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Ուստի նա շարունակ հետամտում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մազաչափ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։

Aquote2.png


Նշանակալից դեր է զբաղեցնում աստրալ սյուժեներ։ Հին ժամանակներում, հայերի պաշտոնական կրոնը ընդգրկվում էր արևի և լուսնի պաշտամունքը, նրանց արձանները գտնվում էին Արմավիրի տաճարում։ Արևապաշտների աղանդը մնացել էր Հայաստանում նույնիսկ մինչև XII դարում։

Սստղերի հետ սերտորեն կապված էր նախնիների պաշտամունքը։ Հայկը՝ աստղե աղեղնաձիգը, նույնացվել է Օրիոնի համաստեղությանը։

Համաձայն մեկ առասպելի՝ Ծիր կաթին, Հարդագողի կամ Դարմանագողի - դա կաթ էր, որը թափվել էր մի մարդագայլ կնոջ կրծքից, իսկ Մեծ Արջի համաստեղությունը կամ Յոթ սանամոր աստղեր, դա յոթ շատախոս և բամբասող աղջիկ էին, որոնք շարժել էին աստծո զայրուձթը, ինչի պարճառով էլ աստվածը փոխակերպում է նրանց աստղերի։ Մեկ այլ վարկածով, դա յոթ սանամայր են եղել, որոնք ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել էր, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը, ինչի պատճառով էլ քավորը մնացել էր առանց խնամքի և քաղցից մեռել էր։ Աստվածը նրանց փոխակերպում է յոթ աստղերի։

Կշիռ համաստեղության աստղերը Հայկ նահապետի զավակներն են՝ երեքը տղա, երեքը աղջիկ, որոնք կոչվում են նաև հայկեր (խեքեր)։

Նաև հայտնի համոզմունք կար, որ յուրաքանչյուր ոք ունի իր աստղը երկնքում, և եթե այն խամրի, ապա վտանգի հավանականությունը շար մեծանում էր։

Հուր, ջուր և կայծակ[խմբագրել]

Ըստ հայկական առասպելներին, կրակը և ջուրը եղբայր ու քույր են, բայց քույր-կրակը վիճաբանում է ջուր-եղբոր հետ, և մինչև այժմ նրանք հավերժական թշնամի են։

Aquote1.png Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։ Aquote2.png


Ըստ մեկ այլ ավանդությանը, հուրը ստեղծել էր Սատանան, խփելով երկաթով կայծքարին։ Այս կրակը հետագայում սկսեցին օգտագործել ժողովուրդ։ Աստված զայրացած նրանց վրա և ի պատիժ ստեղծեց աստվածային կրակ՝ կայծակ։ Կրակի հետ կապված է նաև հարսանիքների և կնունքների ծեսերը։ Տերենդեզի տոնին, որը նշանավորում է մանուկ Հիսուսի տաճար բերումը, ծիսական խարույկ էին վառում։

Aquote1.png Աստված զայրանում է սատանայի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.

— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։ Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։

Aquote2.png


Պանթեոն[խմբագրել]

Հայերեն Այլ անվանումներ Գործառույթները և ատրիբուտներ
Արամազդ Aramazd - Ahura Mazda Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր "Մեծ և արի Արամազդ", որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Իր անվան առաջին երկու տառերը, "Ար", կարող էր ունենալ հայերեն արմատներ՝ արև, լույսի և կյանք։
Անահիտ Anahit -Anahita Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր "Մեծ տիկին Անահիտ", բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։
Վահագն Vahagn Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։
Աստղիկ Astghik, Astlik Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր "Վահագնի սենյակ", ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։
Նանե Nane- վրաց.ნანა-բուլղ.Nana-ռուս.Нанэ Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։
Արա, Արա Գեղեցիկ Ara Geghetsik, Ara the Handsome կամ Ara the Fair Գարնան, բուսականության, գյուղատնտեսության, ցանքսի և ջրի աստուած։ Նա կապված էր Օսիրիսի, Վիշնու և Դիոնիսոսի հետ, որպես նոր կյանքի խորհրդանիշ։
Միհր Mihr (Armenian deity), Mithra Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Տիր Tir կամ Tiur Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։
Ամանոր և Վանատուր Amanor կամ Vanatur Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր "նոր պտուղների ամենաբեր"։ Վանատուր, բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։
Ծովինար կամ Նար Tsovinar կամ Nar Ջրի, ծովի և անձրևի աստվածուհի։ Նա կրակ էր ստեղծում, որպիսզի ստիպի անձրև և կարկուտ առաջանա և իր կատաղության հետ թափվի երկրի վրա։
Սպանդարամետ Spandaramet Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։
Հայկ Hayk, Hayg, Haik Nahapet, Օրիոն Լեգենդար աղեղնաձիգ և հայ ժողովրդի նախահայր։
Արայ Aray Քիչ հայտնի պատերազմի աստված։Որոշ ավանդույթներում, նա նաև մեռնող և վերածնվող աստվածէ։
Բարշամին Barsamin-Baal Shamin Երկնքի և եղանակի աստված, հավանաբար բխում է սեմիտական ​​աստված Baal Shamin ից։
Գիսանե Gisane Հայկական պանթեոնի աստված, որին վերագրվում է հնդկական ծագում։ Մեռնող ու հարություն առնող բնության կենսատու աստված։
Դեմետր Demetr Մեռնող ու հարություն առնող աստված։ Գիսանեի եղբայր։
Տարքու Tork Angegh Բուսականության և բերրիության, կամ ամպրոպի և փոթորիկի աստված։ Հետագայում այս աստվածը ստանալով մակդիր Անգեղ վերածվում է Տորք Անգեղի։
Վահե Vahe Արևի աստված (դից)։
Բախտ Bakht Հայ ավանդական հավատքում ոգի, ով որոշում է մարդու ճակատագիրը։
Գրող Grogh Հոգեառ՝ հայ ավանդական հավատքում ոգի, որը գրի է առնում մարդու արարաքները կյանքի ընթացքում։ Ըստ այդ արարքների էլ պարզ է լինում, թե որքանով է մարդը մաքուր պահել իր արևը։
  • Արև (Արեգակ) - արևի անձնավորում, երբեմն անիվի տեսքով, որը սփռում է լույսը կամ էլ հաճախ երիտասարդի կերպարանքով։
  • Լուսին - լուսնի անձնավորում, Արևի եղբայր։

Արտաքին հղումներ[խմբագրել]