Արամանյակ
Արամանյակ, ըստ Խորենացու հաղորդած ավանդության, Հայկ Աղեղնավորի որդին: Հոր մահից հետո Արամանյակը դարձել է իր ժողովրդի առաջնորդը: Նա իր եղբայրներից երկուսին` Խոռին և Մանավազին, ինչպես նաև Մանավազի որդուն` Բազին, թողնում է Հարքում: Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ Բազը ստանում է աղի լճի հյուսիսարևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում իր անունով` Բզնունիք և Բզնունյաց ծով: Խորենացին ասում է, որ Մանավազից ծագել է Մանավազյան, Բազից` Բզնունյաց, իսկ Խոռից` Խորխոռունի նախարարական տոհմերը:
Արամանայակը իր գերդաստանն առնելով գաղթում է հյուսիս-արևելք, որտեղ հայտնաբերում է մի արգավանդ դաշտավայր, շրջապատված բարձր լեռներով ու գետերով, և բնակություն հաստատում այնտեղ: Նա աղոթելու համար բարձրանում է սարերից մեկը, որը, ըստ ավանդության, նրա անունով կոչվում է Արագած, իսկ կալվածքը` Արագածոտն: Արամանյակի մահից հետո, հայերի առաջնորդ է դառնում նրա որդի Արամայիսը:
|
|
||
|---|---|---|
| Սրբազան վայրեր |
||
| Հավատալիքներ և ծեսեր |
Տոներ (Բարեկենդան • Նավասարդ • Վարդավառ) Բագին • Մատաղ • Սոսյաց անտառ |
|
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
Աժդահակ • Ալ • Արալեզներ • Բախտ • Գիշերամայրեր • Գրող • Դև • Ժուկ ու ժամանակ • Նար • Նուրին • Տորք Անգեղ • Վիշապ • Քաջքեր |
|
| Հերոսներ և նահապետեր |
Ամասիա • Արա Գեղեցիկ • Արամանյակ • Արամայիս • Զարմայր • Գեղամ • Հայկ Նահապետ • Հարմա |
|
| Տաճարներ |
Աշտիշատ • Արամազդի դպիրի դիվանը • Արմավիր • Բագառիճ • Բագարան • Գառնի • Երիզա • Թորդան • Կուառս • Յոթնփորակյան բագինք |
|