Տիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիր՝ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։

Նա եղել է Հայկ Աղեղնավորի ուստրը[1], և համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, և քարագործ-ճարտարապետներին:[1]

Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն, տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տիրի անունով կոչվել է Տրե կամ տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանունները (Տիրան, Տիրոց, Տրդատ)։ Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին են նույնացրել Ապոլլոնին և Հերմեսին։

[խմբագրել] Տիրը մշակույթում

Տեառնընդառաջ տոնը հեթանոս շրջանում նվիրված է եղել Տիր աստծուն և կոչվել է Տրնտես (Տիրին տեսության): Նրա անվան հետ է կապված «Գրողի տարած», «գրողի ծոցը» արտահայտությունները:[փա՞ստ]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս», 120. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով