Աժդահակ (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աժդահակ, հայ և իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ Շահ-Նամեում Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր‌[փա՞ստ], որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Աժդահակի անունով անվանվել է Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ), որի բարձրությունն է 3597 մ։