Միհր
| Միհր |
|
|---|---|
| Դիցաբանություն՝ | Հին Հայկական |
| Այլ մշակույթներում՝ | Միտրա |
| Զբաղմունք՝ | Արևի, երկրնքային լույսի և արդարության աստված |
| Հայր՝ | Արամազդ |
| Քույր՝ | Անահիտ, Նանե |
Միհրը հայոց դիցարանում եղել է Արևի աստվածը: Նրան նվիրված տաճարը գտնվել է պատմական Հայաստանի Դերջան գավառի Բագահառիճ գյուղում: Ենթադրվում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար: Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա 4-րդ դարում: Արևի աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է Միթրաս: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
[խմբագրել] Գրականություն
- 1. «Դիցաբանական բառարան», Մ.Ն.Բոտվիննիկ, Մ.Ա.Կագոն, Մ.Բ.Ռաբինովիչ, Բ.Պ.Սելեցկի, թարգմ` Ս.Մ.Կրկյաշարյան - Երևան, Լույս, 1985թ., 264 էջ