Արա Գեղեցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Գեղեցիկ, հայոց թագավոր
«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»։ Նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց

Արա Գեղեցիկը Հայկի սերնդից սերող հայոց արքա Արամ Ուրարտացու որդին է: Մարմավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին: Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազատագրական պայքարը: Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։ Ըստ ժամանակակից պատմաբանների, Արա Գեղեցիկը հայոց մի քանի թագավորների բնավորության լավագույն գծերի հիմքում ստեղծված հայոց հայրենասեր թագավորի անձնավորումն է, և որպես առանձին արքա գոյություն չունի:

Արա Գեղեցիկի տեղը Մովսես Խորենացու հայ ժողովրդի ծննդաբանության շարքում[խմբագրել]

Կյանքը[խմբագրել]

Արան ամուսնացել է հայուհի կնոջ՝ Նուարդի հետ: Արայի և Նուարդի սիրո ու նվիրվածության մասին հայտնի էր բոլորին: Այսինքն՝ Արան իր հայոց երկրի նվիրյալն էր ու պաշտպանը: Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Սակայն պարզվեց, որ թագուհու սերը Արայի հանդեպ խարդավանք էր Հայաստանին տիրելու համար:

Արան չէր ենթարկվում Շամիրամին, իսկ դա թագուհուն դուր չէր գալիս: Շամիրամը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ: Արայի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում, կռվելով իր զորքի առջևի գծում, Արան զոհվում է: Բայց Շամիրամի սպասելիքները չեն իրականանում, որովհետև զինվորներին հանձնարարվել էր պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնել հայոց թագավորին:

Տե՛ս նաև[խմբագրել]

Արա Գեղեցիկ և Շամիրամ


Կաղապար:Հայ հին բանահյուսություն