Արամազդ
| Արամազդ |
|
|---|---|
| Դիցաբանություն՝ | Հայկական դիցաբանություն |
| Այլ մշակույթներում՝ | Զևս, Յուպիտեր, Ահուրամազդա |
| Վայր՝ | |
| Զբաղմունք՝ | գերագույն աստված, աստվածների հայր |
| Ծագում՝ | պարսկական Ահուրամազդայից |
| Զավակներ՝ | Անահիտ, Աստղիկ, Նանե, Վահագն, Միհր և այլն |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Արամազդը հին հայերի գերագույն աստվածն էր՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, բոլոր աստվածների հայրը, երկնքի և երկրի արարիչը, որը լիություն և բարօրություն է պարգևում աշխարհին և արիություն բաշխում մարդկանց: Սովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են Դիոս:(* 1.) Այս անունը մոտ է բուն ՙԱստված ՚ նշանակող հունարեն Թեոս և լատիներեն Դեուս անվանումներին: Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները: Սկզբնական շրջանում հայերը համակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, կարծիքներն էլ խառնվեցին ու հելլենացան: Արամազդի անունից պարզ երևում է, որ նա համապատասխանում է իրանական Ահուրա Մազդային: Սակայն Արամազդը չի նույնանում Ահուրա Մազդայի հետ: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաև պատժել: Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար և բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի մեջ չէր պաշտվում: Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր բարձր Հայքի Դարանաղյաց գավառում ՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը:(* 1.) Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ ՙՈլոմպիական պատկերը՚ , այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան: Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար: Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում: Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ: Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում: Արամազդը բնութագրվում էր ՙմեծ ՚ և ՙարի՚ մակդիրներով և համարվում էր ՙարարիչ երկնի և երկրի ՚ , ՙհայր դիցն ամենայնի՚, այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:
[խմբագրել] Գրականություն
- 1. «Դիցաբանական բառարան», Մ.Ն.Բոտվիննիկ, Մ.Ա.Կագոն, Մ.Բ.Ռաբինովիչ, Բ.Պ.Սելեցկի, թարգմ` Ս.Մ.Կրկյաշարյան - Երևան, Լույս, 1985թ., 264 էջ
[խմբագրել] Մատենագիրներ
- 1. Ագաթանգեղոս - ՙՊատմություն հայոց՚, Երեւան - 1983
- 2. ՙԱնանիա Շիրակացու մատենագրությունը՚
- 3. Հովհան Մամիկոնյան - ՙՏարոնի պատմություն՚, Երեւան – 1989
- 4. Մովսես Խորենացի – ՙՀայոց պատմություն՚, Երեւան – 1983
[խմբագրել] Ուսումնասիրություններ
- 5. Գագիկ Արծրունի - ՙ Դիցարան Հայոց՚, Երեւան – 2003
- 6. Ղեւոնդ Ալիշան - ՙՀին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց՚, Վենետիկ – 1895
- 7. Սարգիս Հարությունյան - ՙՀին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը՚, Երեւան – 2001
- 8. ՙՀայ ժողովրդի պատմություն՚ (ակադեմիական հրատարակություն), հ. 1, Երեւան 1971
|
|
||
|---|---|---|
| Սրբազան վայրեր |
||
| Հավատալիքներ և ծեսեր |
Տոներ (Բարեկենդան • Նավասարդ • Վարդավառ) Բագին • Մատաղ • Սոսյաց անտառ |
|
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
Աժդահակ • Ալ • Արալեզներ • Բախտ • Գիշերամայրեր • Գրող • Դև • Ժուկ ու ժամանակ • Նար • Նուրին • Տորք Անգեղ • Վիշապ • Քաջքեր |
|
| Հերոսներ և նահապետեր |
Ամասիա • Արա Գեղեցիկ • Արամանյակ • Արամայիս • Զարմայր • Գեղամ • Հայկ Նահապետ • Հարմա |
|
| Տաճարներ |
Աշտիշատ • Արամազդի դպիրի դիվանը • Արմավիր • Բագառիճ • Բագարան • Գառնի • Երիզա • Թորդան • Կուառս • Յոթնփորակյան բագինք |
|