Վահագն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն
(Վիշապաքաղ)
Վիշապաքաղ.jpg
'
Խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով
Դիցաբանություն՝ Հայկական դիցաբանություն
Սեռ՝ Արական
Կյանքի ժամանակաշրջան՝ ka 384 kh 301
Անվան մեկնաբանում՝ Հաղթանակ
Անունը այլ լեզուներով՝ հուն.՝ Ares
Vahag
Այլ մշակույթներում՝ Հերկուլես, նաև Արես
Վայր՝ Մեծ Հայք Մեծ Հայք
Զբաղմունք՝ Քաջության, հաղթանակի արևի աստված
Ծագում՝ Բահագին աստծուց
Հիշատակումներ՝ Առաջինը Փավստոս Բուզանդի մոտ
Դինաստիա՝ Անահների
Ամուսին: Աստղիկ
Կապված կերպարներ՝ Վիշապներ

Վահագն, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։

Բնութագրում[խմբագրել]

Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրուցներում նաև վկայվում է որպես արեգակային աստված։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհը անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ: Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի (Վահագն) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։

Անվան ծագումը[խմբագրել]

Վ. Իվանովի եզրակազությամբ՝ անխաթար պահպանվել են ընդհանուր հնդեվրոպական հնագույն դիցաբանական քերթությունը բնորոշ գծերն ու սկզբունքները։ Թերև այդ ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ բանաստեղծներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ. «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։ Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահակ չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։ Վահագն կրակի աստվածն էր

Պաշտամունք[խմբագրել]

Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա քարքե լեռան լանջին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Քրիստոնեական դարձի ժամանակ (301 թ.) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում։

Անվանակոչություններ[խմբագրել]

Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։

Վահագնի ծնունդը[խմբագրել]

Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դ.) ժողովրդի մեջ պահպանվում էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին նրա դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Վահագնի ձոներգը, որը հայ հին բանաստեղծական արվեստի հանճարեղ նմուշներից է, ժողովրդական գուսաններից գրի է առել Մովսես Խորենացին։

Ահա այն՝

Aquote1.png

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։

Aquote2.png


Գրականություն[խմբագրել]