Հերակլես
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հերակլես (Ἡρακλῆς) |
|
|---|---|
' |
|
| Դիցաբանություն՝ | Հին հունական |
| Սեռ՝ | Արական |
| Հայր՝ | Զևս |
| Մայր՝ | Ալկմենա |
| Ամուսին: | Դեյանիրա |
| Կապված հասկացողություններ՝ | Հերակլեսի 12 սխրագործություններ |
| Կապված կերպարներ՝ | Իոլայոս |
| Ատրիբուտներ՝ | մահակ, առյուծի մորթի |
| Բնորոշ գծեր՝ | ուժ |
Հերակլես (հին հուն.՝ Ἡρακλῆς, լատ.՝ Herculēs, Հերկուլես) հունական դիցարանի[1] հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին:[2] Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»:
Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Եվրիսթևսի մոտ ծառայելիս:
Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես: Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել]