Վարդավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդավառ կամ վարդեվառ, հին հայկական տոնակատարություն, որի ժամանակ մարդիկ իրար վրա ջուր են լցնում։ Ժողովրդական լեզվում այն հայտնի է նաև որպես «Ջրոցի»։

Ծագումը[խմբագրել]

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Տոնակատարությունը[խմբագրել]

Այժմ վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց։ Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն։

թիվ օր
2020 19 հուլիսի
2019 28 հուլիսի
2018 01 հուլիսի
2017 23 հուլիսի
2016 03 հուլիսի
2015 12 հուլիսի
2014 27 հուլիսի
2013 07 հուլիսի
2012 15 հուլիսի
2011 31 հուլիսի
2010 11 հուլիսի