Հայկական պար
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածը մշակույթի վերաբերյալ հոդվածաշարի մաս է կազմում | |
| Հայաստանի մշակույթ | |
| Միջնադարյան Հայաստան | |
|---|---|
| Դիցաբանություն | |
| Գրականություն | |
| Մատենագիրներ | |
| Մանրանկարչություն | |
| Գրականություն և Արվեստ | |
| Ժողովրդական գրականություն | |
| Կրոնական գրականություն | |
| Հայկական գրողներ | |
| Դասական | |
| Երաժշտություն | |
| Պար | |
| Գորգ | |
| Ճարտարապետություն | |
| Եկեղեցիներ | |
| Ամրոցներ | |
| Խաչքարներ | |
| ՅՈՒՆԵՍԿՕ | |
| Այլ | |
| Խորհանոց | |
| Ֆիլմ | |
| Թատրոն | |
| Լրատվամիջոց | |
| Սպորտ | |
|
Հայաստան Պորտալ |
Բովանդակություն |
Պատմական/աշխարհագրական տվյալներ [խմբագրել]
Համշենահայերի պարեր [խմբագրել]
«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ: Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին, Ջրօրհնեքին, Բարեկենդանն, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս: Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին: «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել: Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր: Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք): Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել:
Գրանցված պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողների սեռի ու տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջների գլօր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր:
Գոյություն են ունեցել պարերի կատարման հերթականություն, տեղի ու ժամանակի հետ կապված պարտադիր օրենքներ: Այդ օրենքները հնագույն անցյալում ձևավորված հատկանիշներ են, որոնք վկայում են պարերի ծիսական էությունը սրբությամբ պահպանելու մասին: Հավատալիքների համաձայն` սրբազան պարերի մեջ անգամ որևէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապես ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար: Այս հավատալիքի շնորհիվ է, որ մինչև այսօր պահպանվել ու մեզ են հասել ծիսական մի շարք պարեր:
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ:
Տարատեսակներ [խմբագրել]
Հայկական պարերը կարելի է տարանջատել ըստ բովանդակության․
- առասպելական
- էպիկական
- լիրիկական
- պաշտամունքային
- ճանապարհի
- լարախաղացների
- աշխարհիկ
- աշխատանքային
- ռազմական
- որսորդական
- մանկական
Պարատեսակներ [խմբագրել]
- Գյոնդ (գյովնդ)
- Վերվերի
- Փափուռի
- Գորանի
- Շորոր (ճոճք)
- Թամզարա
- Աստվածածնա պար
- Լորկե
- Ծաղկաձորի
- Թամուր աղա
- Էջմիածին
- Ֆնջան
- Թարս պար
- Լուտկի
- Երեք ոտք
- Շավալի
- Խոշ բիլազիգ
- Թռթռուգ
- Սրաբար
- Քոչարի
- Մըշու խըռռ
- Քերծի
- Ռոստամ բազի
- Յարխուշտա
- Իշխանաց պար
- 9 ոտք
- 12 ոտք
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայկական պար կատեգորիայում։ |