Ներսես Դ Կլայեցի
| Ներսես Դ Կլայեցի | |
|---|---|
| Կառավարում | |
| Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս (68-րդ) |
| Ժամանակամիջոց | 1166-1173 թթ. |
| Եկեղեցի | |
| Անձնական տվյալներ | |
| Կրթություն | Կարմիր վանք |
| Ծնվել է | 1102 թ. |
| Ծննդավայր | |
| Մահացել է | Օգոստոսի 13, 1173 թ. |
| Մահվան վայր | |
| Ձեռնադրում | 1166 թ. |
| ← Գրիգոր Գ |
|
Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ (Կլայեցի, Երգեցող)) (1102-օգոստոսի 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս: Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում` եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ: 1166 թ-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս: Վախճանվել է 1173 թ-ի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։
Գրական ժառանգություն [խմբագրել]
Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ` հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա): 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ: Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը` լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել: Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Ողբ Եդեսիոյ» 1145-46)` հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ` բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ Նա վախխճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում:Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին:
Գրականություն Ներսես Շնորհալու և նրա գործունեության մասին [խմբագրել]
- Ղեւոնդ Ալիշան, Շնորհալի եւ պարագայ իւր, Վենետիկ, 1873։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Շնորհալի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 298 էջ։
- Գրիգոր Հակոբյան, Ներսես Շնորհալի (բնագրեր), Երևան, «Հայաստան», 1969, 220 էջ։
- Նիկոլ Թահմիզյան, Ներսես Շնորհալին երգահան և երժիշտ, Երևան, 1973։
- «Ներսես Շնորհալի», հոդվածների ժողովածու, Երևան, 1977։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ներսես Շնորհալու կենսագրությունը, հանելուկները և անգլերեն թարգմանություններ
- Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը