Դանիել Ա Սուրմառեցի
Դանիել Ա Սուրմառեցի (ծն. թ. անհայտ - 1808 Երևան) - ամենայն Հայոց կաթողիկոս (1801-1808)։ 1799-1800 թվականներին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք։
Կաթողիկոս ընտրվելը [խմբագրել]
Ընտրվել է կաթողիկոս, սակայն մինչև Էջմիածին հասնելը կաթողիկոսական գահը գրավել է Դավիթ Ե Էնեգեթցին։ Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցները ստիպված նրան կաթողիկոս են օծել Բագրևանդի Երեք խորան եկեղեցում: Այդպես ծնունդ առավ Դավիթ-Դանիելյան վեճը՝ երկու կաթողիկոսների պայքարը Էջմիածնի գահի համար։ 1802 թվականին Դանիել Ա Սուրմառեցին բռնությամբ Բայազետից տարվեց Էջմիածին և կալանավորվեց, իսկ 1805 թվականին շահի հրամանով, աքսորվեց Մարաղա։ 1807 թվականին քաղաքական նոր պարագաներում շահը գահընկեց արեց Դավիթ Ե Էնեգեթցուն և գահ բարձրացրեց Դանիել Ա Սուրմառեցուն։1807թ. կաթողիկոս է օծվում:
Գործունեություն [խմբագրել]
Դանիել Ա Սուրմառեցու կարևոր միջոցառումներից էր Էջմիածնի բարձրագույն խորհրդարանի՝ սինոդի հիմնադրումը 1808 թվականին, որը սահմանափակում էր կաթողիկոսի իշխանությունը, կոլեգիալության սկզբունք մտցնում եկեղեցու կառավարման մեջ։[1]
Հղումներ [խմբագրել]
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան